«Իրատես». Ողջ ՀՀԿ-ն «փշերի» վրա է
«Իրատես» թերթը գրում է.
«Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու…
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այսօր բոլորն էլ սպասողական վիճակում են, ոչ ոք չգիտի՝ իր համար ցուցակում տեղ կլինի՞, թե՞ ոչ։ «Հաշվի առնելով նման հարցերում նախագահի խիստ անկանխատեսելի լինելը, ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ ինքը ցուցակում կլինի»,- ընդգծեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, հավելելով, որ մինչեւ ցուցակները կազմելու վերջին օրը Սերժ Սարգսյանը ճշգրտումներ կանի դրանցում։ Այսինքն, ողջ ՀՀԿ-ն «փշերի» վրա է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում