Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

«Կկզենք, կզենք, մի օր ստոյկաներս չենք կարողանա դզել». վարչապետը՝ Շիրակի մարզպետի խորհրդականին ու գյումրեցիներին

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր նաև ուսանողների հետ, որտեղ պատասխանելով ուսանողների հարցերին՝ ինքը հարց տվեց․ «Ինչպե՞ս անել, որ Գյումրին դառնա տուրիստական կենտրոն», ապա առաջարկեց մտածել այս հարցի շուրջ։

«Գյումրին ֆանտաստիկ սիրուն քաղաք է, երևի տուրիզմի տեսակետից, կլասիկ զբոսաշրջիկի համար ամենահարմար քաղաքն է։ Մոտ օրերս նաև չվերթներ է իրականացնելու «Պոբեդա» ընկերությունը Գյումրիի օդանավակայանից։ Եվ հնարավորինս ամեն ինչ պետք է անել, որ եկողը երկար մնա քաղաքում, «Պոբեդա»-ից իջնի ու չպլստա Երևան»,- հավելեց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ պաշտոնյաներից ակնկալիքներ չունի այս հարցում, երիտասարդները կարող են նոր գաղափարներ առաջարկել. «Ես սպասում եմ Ձեր գաղափարներին, կարող եք դրա շուրջ մեզ նախաձեռնակոխ անել»։

Գյումրիում նախաձեռնություններն ու առաջարկները բազմազան էին, բայց երբ վարչապետն արդեն հորդորում էր ավարտել, խոսեց Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը. «Շիրակյան թոնրի շուրթի հացը շատ համով է, բայց երբ չի շաղախվում արվեստով, այն դառնում է վնասակար ոչ միայն ստամոքսի, նաև Ձեր ասած բիզնեսի համար»։

Նա առաջարկեց վարչապետին իր հետքը թողնել Գյումրիում, հետո միայն հեռանալ։ «Կայարանամերձ տարածքում կա հինավուրց մի շենք, մոդեռն ոճի մի շենք, որը 30-ական թվականներին է կառուցվել և կոչվում էր Սևյանի մշակույթի պալատ, նա մինչև օրս կանգնած է։ Ու ինչպես է կանգնած, գիտեմ, որ Մինասի նկարները նայած կլինեք, Մինասն ունի մի նկար, որը կոչվում է «Սպասում», այդ միմիկան շենքի դեմքին կա, եթե Դուք նայեք։ Նա սպասում է մի ձեռնբաց, մի ազգասեր, մի գյումրիասեր, մի հրաշք վարչապետի»։

Դահլիճում սկսվեցին ծափահարություններ: Տիկին Կիրակոսյանը շենքի պատմությունը ներկայացրեց, որ ԽՍՀՄ տարիներին աշխարհում առաջինը պարում էր Սևյանի պարի համույթը՝ Աղասի Շաբոյանի գլխավորությամբ, եթե Երևանում շքերթները սկսվում էին, ապա առջևից քայլում էր Լենինական քաղաքի փողային նվագախումբը։ Հասմիկ Կիրակոսյանն ասաց, որ հիմա հոգսաշատ է երկիրը, բայց «կգա պահը ու կճանաչեն այն քաղաքը, որն առաջին երաժշտական դպրոցն է ունեցել, առաջին նկարչական ստուդիան է ունեցել Անդրկովկասում, առաջին ազգային օպերան՝ «Անուշն» է բեմադրել 1912 թվականին, առաջին օրիորդաց գիմնազիան է հիմնել Հայաստանում, առաջին պետական համալսարանն է բացել․․․ Ինձ թվում է, որ հավասար աչքով պիտի նայել Հայոց աշխարհին, բայց Հայոց աշխարհում կա մի չքնաղ տարածք՝ Շիրակ աշխարհն ու հրաշք Գյումրին»։

Ի պատասխան՝ վարչապետը հավելեց. «Ես ուզում եմ, որ այդ էներգետիկայով, որ հնչեց այս առաջարկը, փոխանցվի յուրաքանչյուր գյումրեցուն, որ մենք առաջին քաղաքն ենք, ոչ թե մենք պրոբլեմի մեջ ենք, դրանից կկզենք, կկզենք, հետո ստոյկաներս չի դզվի»։

NEWSPRESS.am