Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն
Դիարբեքիրի Սուր շրջանում 2015թ. տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մեծ վնաս կրած պատմական կառույցները կվերականգնվեն: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.com-ը:
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը շուրջ 40 մլն լիրա (մոտ 12 մլն դոլար) է տրամադրել՝ Սուրում գտնվող 11 պատմական շինությունների վերակառուցման համար:
Այդ շինությունների ցանկում ընդգրկված են նաև հայկական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, որոնք հատկապես անցյալ տարի մեծ վնաս էին կրել թուրք-քրդական ռազմական գործողություններից: Նախատեսվում է եկեղեցիների վերակառուցումը ավարտել 2018-2019թթ.: