Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Սպանված զինծառայողների մարմինների անարգումները պատիժ են՝ հայ լինելու համար. Արցախի օմբուդսմեն

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Թալիշում ներկայացրել է առաջին միջանկյալ զեկույցը, որը վերաբերում է ապրիլյան դեպքերից հետո քաղաքացիների և զինվորականների նկատմամբ կատարված ռազմական հանցագործություններին: Ռուբեն Մելիքյանը նշել է, որ առաջին ընթացիկ զեկույցում ամենակարևոր տարրը եղել է հայատյացության հարցը՝ արմենաֆոբիան:

«Այս զեկույցում փորձել ենք ներկայացնել տարբեր տարրեր, որոնք վերաբերում են հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունում: Մենք մի քանի փաստահավաք այցեր ենք իրականացրել, որտեղ դաժանություններ են տեղի ունեցել և որոնց վերաբերյալ մենք խոսում ենք: Տասնյակ ականատեսների հետ հանդիպումներ են եղել, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին, ինչպես նաև այն մարդկանց հետ, որոնք քաղաքացիական բնակչության հետ կապված միջազգային մարդու իրավունքների խախտումներին են ականատես եղել: Հարցումներ են արվել նաև պետական մարմիններին՝ ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ: Ունեցել ենք բազմաթիվ խորհրդակացություններ ռազմական, բժշկական մասնագետների հետ և շարունակել ենք բաց աղբյուրների մշտադիրտարկումները»,- ասաց նա:

Օմբուդսմենը նշել է, որ զեկույցում անդրադարձել է կատարվել քառօրյայի ընթացքում ադրբեջանական կողմից իրականացված խոշտանգման դեպքերին, պատիժ մահվամբ դեպքերին՝ դիմադրելու ունակությունը կորցրած զինծառայողների նկատմամբ իրականացված, մարմինների նկատմամբ անարգումներին. «Մեր հիմնավորումներով սա մահվան պատիժ է հայ լինելու համար: Սրանք հենց արմենաֆոբիայի փաստեր են: Զեկույցում վայրագությունների փաստերը 3 ուղղություններով են ներկայացված՝ Թալիշի, Սեյսուլանի և Հարավային բլուրի՝ Լելեթեփե: Յուրաքանչյուր ուղղության հետ կապված փաստերը քննարկել ենք ըստ միջադեպերի»,- ասաց Ռուբեն Միքայելյանը:

Նա նշեց, որ հյուսիսում եղել է 4 միջադեպ, Սեյսուլանի ուղղությամբ՝ 1 և Հարավում երկու միջադեպ: Օմբուդսմենի խոսքով՝ զեկույցում նկարագրված է երեք էպիզոդ:

«Բոլոր երեք դեպքերում էլ ունենք՝ պատիժ մահվամբ, մարմինների անարգում և մեկ դեպքում՝ 92 տարեկան տարեց կնոջ դեպքում՝ խոշտանգման փաստ: Երկրորդ էպիզոդը վերաբերում է ԼՂՀ ՊԲ-ի բեռնատար մեքենային, որի նկատմամբ հարձակում է իրականացվել և մենք այստեղ ունենք երկու գլխատման դեպք: Որոնցից մեկին մահացած վիճակում են գլխատել, մյուսին՝ ողջ վիճակում:

Երրորդ էպիզոդը վերաբերում է 170 մարտական դիրքին, որտեղ ունեցել ենք 4 կորուստ մարտական դիրքը հետ վերցնելու ընթացքում: 4 էպիզոդը չենք նկարագրել, որովհետև ռազմական հանցագործության փաստ դիակի փորձաքննության արդյունքում չենք ֆիքսել»:

Ռուբեն Միքայելյանը նշեց, որ Սեյսուլանի հատվածում 4 զինծառայողի նկատմամբ կատարվել է ռազմական հանցագործություն. «Իսկ հարավային ուղղությամբ երկու դեպք ունենք՝ 112 մարտական դիրքում բոլոր 12 ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո հատվածների նկատմամբ կիրառվել են ռազմական հանցագործություններ, իսկ 115 մարտական դիրքում՝ 4-ի նկատմամբ:

Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված 3 քաղաքացիական անձինք և 4 զինծառայողները բոլորն էլ ողջ չեն մնացել»: