Բաց նամակ՝ վարչապետին
Հոգեբան Գայանե Հարությունյանը բաց նամակ է հղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մատնանշելով, թե ինչպես վերափոխել Հայաստանը:
«Բաց նամակ վարչապետին՝ ինչպես վերափոխել Հայաստանը․
Հարգելի վարչապետ,
Քանի որ դուք հավատում եք հեքիաթներին, ապա դուք պետք է դառնաք հեքիաթի այն հերոսը, ով կհաղթի դևին, որն ունի երեք Կ գլուխներ՝ կոռուպցիա, կլան և կրիմինալ: Այդ երեք Կ-երրը կրակ են թափում բոլոր ոլորտների /քաղաքական, ռազմական, տնտեսական, կրթական և այլն/ վրա՝ այրելով մեր երկիրը:
Դուք ոչ թե ջուր լցնելով պետք է հանգցնեք կրակները, այլ միանգամից կտրեք այդ երեք գլուխները, որից հետո միայն հնարավոր է հասնել Ձեր պատկերացրած երեք Ա-երի՝ անկախ, անվտանգ և արդար Հայաստանին, որտեղից ինտելեկտուալներն այլևս չեն արտագաղթի՝ ո՛չ հոգեպես, ո՛չ էլ ֆիզիկապես»,- ասված է բաց նամակում: