Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մշակույթ

Մահացել է Ալիխանե Մամեն

Կյանքի 69-րդ տարում վախճանվեց քուրդ ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս Ալիխանե Մամեն (Ալիխան Մամեի Մուսոյան): Ինչպես տեղեկացրին Հայաստանի գրողների միությունից, Ալիխանե Մամեի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին` ժամը 17.00-ից Արագածոտնի մարզի Կոշ գյուղում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 14-ին` ժամը 13.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում:

Ալիխանե Մամեն ծնվել է 1948 թվականի հուլիսի 6-ին, Աշտարակի շրջանի Կոշ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): 1966-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1973-ին` Երևանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Պիոներ կանչ», «Հայաստանի աշխատավորուհի» խմբագրություններում, պետական գրապալատում, 1979 թվականից «Սովետական գրող» հրատարակչությունում:

ՀՀ Գերագույն խորհրդի վերջին գումարման ժամանակ եղել է Մարդու իրավունքների և ազգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահ, հիմնադրել մի շարք հասարակական կազմակերպություններ: ՀԳՄ անդամ է1988 թվականից: Գրում էր քրդերեն և հայերեն` դպրոցական տարիներից տպագրվելով գրական մամուլում:

Բանաստեղծությունների առաջին գիրքը` « Կենաց ծով» (1983) խորագրով, ջերմորեն ընդունվեց ընթերցասեր հասարակայնության և գրաքննադատների կողմից: Հաջորդ գրքերը` «Քարը» (1987թ.), «Հող և հաց» (2004 թ. քրդերեն), «Զագրոսի լույսերը» (2008թ. քրդերեն), «Նուրանի» (2010թ, քրդերեն), նոր գույն էին քրդական և հայ գրականության ներկապնակում: Նրա ստեղծագործության հենքը, պատկերային համակարգի աղբյուրը քրդական և հայկական բանահյուսությունն էր:

Վերջին տարիներին «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիրն էր: Առանձին գրքով հրատարակվել է նրա «Երկխոսություն» հրապարակախոսական ժողովածուն: Մեծ է նրա վաստակը քրդական լեզվի և գրականության զարգացման գործում: Նրա ջանքերով են ստեղծվել քրդական դպրոցների 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանների մայրենի լեզվի և գրականության դասագրքերը: Ալիխանե Մամեի բանաստեղծական շարքերը թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով:

2012 թվականին նրա գործունեությունը գնահատվել է պետական պարգևով` «Մովսես Խորենացի» մեդալով: