Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ես ԼՀԿ-ի ամեն մի հայտարարության չեմ պատրաստվում պատասխանել. Մամիկոն Ասլանյան

Ինչպես և կանխատեսվում էր, տապալվեց Վանաձորի ավագանու հերթական նիստը:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 5-ին կրակի հետ անզգույշ վերաբերվելու պատճառով այրվել և ոչնչացվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրիշին» 4-րդ տնակային ավանում գտնվող 4 բնակիչներին պատկանող բնակարանները և գույքը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 13-ին արտահերթ նիստ էր հրավիրել՝ համայնքի բյուջեից հրդեհի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին ֆինանսական աջակցություն հատկացնելու նպատակով։

Այս առիթով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե «…դժբախտությունը շահարկելով` փորձում են նիստ գումարել…»: Նրա դիտարկմամբ՝ «շանտաժը չաշխատեց»: Այժմ ԼՀԿ-ն պատրաստվում է հանգանակություն հավաքել՝ տուժած ընտանիքներին տրամադրելու համար:

«Թո՛ղ աշխատեն, թո՛ղ ցույց տան, որ իրենք էլ այս քաղաքի բնակիչ են ու մտածում են քաղաքացիների մասին»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ արձագանքելով ԼՀԿ-ի հանգանակության մասին հայտարարությանը: Նա նշեց, որ անկախ նրանից՝ ավագանու ընդդիմադիր անդամները կներկայանան նիստին, թե ոչ, ինքը մնալու է իր սկզբունքին ու խոստմանը հավատարիմ՝ աշխատելու է իր քաղաքի բարօրության համար: Ինչ վերաբերում է հրդեհից տուժած ընտանիքներին, ապա քաղաքապետը վստահեցնում է, որ նրանց օգնելու համար արդեն իսկ հանգանակություն են հավաքում:

«Մենք մեր հույսը, եթե դնենք միայն ավագանու նիստերին, ապա այդ ընտանիքներին այդպես էլ ոչ ոք չի օգնի, զուգահեռաբար հանգանակություն ենք հավաքում, և նաև նրանք հենց իմ կողմից աջակցություն կստանան…»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:

Նա ընդհանրապես, իր իսկ խոսքով, չի հասկանում ընդդիմության մոտիվացիան. «Եթե նրանք չէին աշխատելու՝ ավելի լավ էր ցուցակում ընդգրկեին մարդկանց, ովքեր կաշխատեին, իսկ իրենք թող օպերատիվ-հետախուզական խումբ ձևավորեն և զբաղվեն այդ 4 կողմ քվեարկողների բացահայտմամբ…»,- ընդգծեց քաղաքապետը:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, ըստ որի՝ մինչ 2017թ.. հունվարի 10-ը «Լուսավոր Հայաստանը» կդիմի կառավարությանը՝ քաղաքի ավագանին լուծարելու պահանջով, ապա Մամիկոն Ասլանյանը նկատում է.

«Ես աշխատում եմ հանուն իմ քաղաքի և չեմ ընդմիջում իմ աշխատանքը, որպեսզի այս բոյկոտների հետևանքով քաղաքացիները չտուժեն, այնպես որ՝ պատասխանել ընդդիմության ամեն մի հայտարարության, չեմ պատրաստվում»: