«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Հասարակություն

Զինծառայողի մահվան գործով կարևոր վկայի՝ ավտովթարի զոհ դառնալը վարույթն իրականացնող մարմինը քննության առարկա չի դարձնի

ՀՀ ՊՆ Իջևանի զորամասում այս տարվա ապրիլի 25-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Հովհ. Պետրոսյանի գործով կարևոր վկան՝ Վաչագան Հայրապետյանը, որը մահացածի անմիջական հրամանատարն էր, նրա հոր հետ առերեսումից օրեր անց ավտովթարից մահացել է: Այս մասին տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակմամբ: Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբան Անի Չատինյանը: Վերջինս 2016 թ. նոյեմբերի 4-ին գրությամբ դիմել է զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթն իրականացնող ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժին՝ Վաչագան Հայրապետյանի մահվան հանգամանքը քննության առարկա դարձնելու հարցով՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք Վաչագան Հայրապետյանի մահը պատահականություն էր, թե՝ ոչ և ինչ կապ կարող է ունենալ այն Հովհ. Պետրոսյանի մահվան գործի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա գործի վերաբերյալ արժեքավոր տեղեկությունների էր տիրապետում:

Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ Պ. Այվազյանը 2016 թ. նոյեմբերի 18-ի պատասխան գրությամբ հայտնում է, որ Վաչագան Հայրապետյանի՝ ավտովթարի ենթարկվելու և տեղում մահանալու դեպքի կապակցությամբ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործ չի քննվում, և պատճառաբանում, որ դրա ուղղությամբ քննություն կատարելը դուրս է իր լիազորությունների շրջանակից: Վերջինս դա վերագրում է բացառապես Վ. Հայրապետյանի մահվան գործը քննող մարմնին՝ որևէ առնչություն չտեսնելով Հովհ. Պետրոսյանի մահվան գործի հետ: Հարկ ենք համարում նշել, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը ոչ թե ավտովթարի գործը ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնի կողմից քննելուն է վերաբերում, այլ Հովհ. Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետ դրա հնարավոր առնչությունը պարզելուն՝ քննչական գործողություններ կատարելու միջոցով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա գործի վերաբերյալ արժեքավոր տեղեկությունների է տիրապետել: Ավելին՝ ներկայացված միջնորդության մեջ ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին խոսք անգամ չկա:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ