NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Հայաստանը զրկվեց ամենակարևորից

«168 Ժամ» թերթն իր առաջնորդողում գրում է.

«Նախօրեին Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել այն փաթեթը, որը հնարավորություն կտա առաջիկայում ապահովել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների՝ առանց վիզայի մուտքը Եվրամիության տարածք։

Վրաստանն ու Ուկրաինան այն երկրներն են, որոնց հետ միասին Հայաստանն ընդգրկված էր Արևելյան գործընկերության ծրագրում, և որոնց հետ համընթաց, ընդ որում, շատ հարցերում՝ ավելի առաջանցիկ տեմպերով, ընթանում էր դեպի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում։ Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունեցել Եվրախորհրդարանում Վրաստանի ու Ուկրաինայի վերաբերյալ, կարող էր և պետք է առնչվեր նաև Հայաստանին։

Եթե չլիներ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որը եղավ, որպեսզի Հայաստանի համար էլ չլիներ 2016 թվականի դեկտեմբերի 14-ը։ Որովհետև եթե Հայաստանի քաղաքացիները նույնպես ստանային առանց վիզայի Եվրամիություն այցելելու հնարավորություն, կարճ ժամանակ հետո «բացելու էին աչքերը» և հասկանալու էին, որ աշխարհը չի սկսվում ու ավարտվում Կրասնոդարով ու Վլադիկավկազով ու խոպանի այլ հետամնաց կենտրոններով։ Հասկանալու էին, որ աշխարհն ապրում է միանգամայն այլ հարթությունում, այլ արժեքներով ու այլ նպատակներով:

Տեսնելու ու հասկանալու էին, որ մարդն այդ տարածության մեջ ոչ թե գլխաքանակ է ու ընտրազանգված, այլ այն, ինչի բարեկեցությանը ծառայում են պետությունը, իշխանությունը, քաղաքականությունը, ամեն ինչը։

Տեսնելով ու հասկանալով դա՝ Հայաստանի քաղաքացին հասկանալու էր նաև ռուսականության հետամնացությունն ու հակամարդկայնությունը, ու դա հասկանալով՝ վերանայելու էր իր կարծիքը «հավերժ Ռուսաստանի» հետ դատապարտվածության մասին, որի միջոցով ռուսական տարածության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պահպանվում ու վերարտադրվում է իշխանությունը։

Մեծ հաշվով, հենց այդ հեռանկարը բացառելու համար տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որը Ռուսաստանին հնարավորություն տվեց պահպանել ազդեցությունը, Հայաստանի իշխանությանն էլ՝ իշխանությունը Հայաստանում։ Հայաստանի իշխանությունը՝ հանուն իշխանության ու ռուսականության պահպանման, Հայաստանին ու Հայաստանի քաղաքացիներին զրկեց արժանապատիվ կյանքի հեռանկարից ու ապագայից։

Որովհետև այդ ապագայում չէր կարող տեղ ունենալ այն իշխանությունը, որը երկիրը մեկ գիշերվա մեջ խցկեց հետադիմության հետնախորշ, որտեղից այսօր հայտարարվում է, որ այդտեղ չխցկվելով՝ գուցե իրավիճակն ավելի վատ լիներ։ Հայտարարվում է՝ շատ լավ հասկանալով, որ ավելի վատ չի լինում»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում