Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածելՎարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՈ՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը. ինչի՞ վրա է քեֆի մեջ. ՇարմազանովՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
Հասարակություն

Կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը Հայաստան. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական օրերին խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը՝ ներմուծման ծավալների ավելացմանը զուգահեռ ժամկետանց կամ վտանգավոր սննդամթերքի ներմուծումը հանրապետության տարածք բացառելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000կգ կարագի և 22000կգ աղի, 4256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած մսի, 500կգ կաթ պարունակող պանրային արտադրանքի խմբաքանակների ներմուծումը հանրապետության տարածք: Նշված բոլոր խմբաքանակները ենթակա են ոչնչացման, օգտահանման կամ հետ վերադարձման:

Թույլ չի տրվել նաև 25 հազար հատ՝ կարանտին վնասակար օրգանիզմով վարակված մեխակի ներմուծումը. խմբաքանակը պետք է ոչնչացվի:

ՍԱՊԾ-ն հիշեցնում է, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծումը թույլատրվում է միայն արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում: Օրենքով սահմանված են որոշակի բացառություններ, մասնավորապես՝ բուսասանիտարական հավաստագիր չի պահանջվում հանրապետության սահմանով տեղափոխվող փոստային փոխադրումներում, ինքնաթիռների, ուղևորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, ինքնաթիռների անձնակազմի և վագոն-ռեստորանների աշխատողների ձեռքի ուղեբեռներում առկա բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների համար (սա չի վերաբերում սերմնանյութին, տնկանյութին և կարտոֆիլին): ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ տարածք ներմուծվող բուսական ծագման մթերքների բնաիրային քանակությունները չեն կարող գերազանցել յուրաքանչյուր ապրանքի համար 50 կգ-ը, գետնընկույզի դեպքում՝ 20 կգ-ը, իսկ չբոված սուրճի դեպքում՝ 5 կգ-ը:

Ելնելով վերոնշյալ պահանջից՝ ՍԱՊԾ-ն հորղորում է ներմուծում իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործել ՀՀ օրենսդրության շրջանակներում և չփորձել առանց արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի ՀՀ տարածք ներմուծել նշված չափաքանակները գերազանցող բուսական ծագման ապրանքներ, հակառակ պարագայում, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարգելվի ամբողջ խմբաքանակի ներմուծումը: