«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Հասարակություն

Ավարտվել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով նախաքննությունը. 20 անձ, այդ թվում՝ պաշտոնատար, ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից առանձնապես խոշոր չափերով ոսկի պարունակող խտացված հանքանյութի գաղտնի հափշտակություններ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են բարդ, բազմադրվագ և ծանր հանցագործության բոլոր հանգամանքները: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 20 անձանց մեղադրանքներ են առաջադրվել՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերի հափշտակության կատարման համար:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ֆաբրիկայից առանձնապես խոշոր չափերով ոսկի պարունակող խտացված հանքանյութի գաղտնի հափշտակություններ կատարելու միասնական դիտավորությամբ 2014 թվականի դեկտեմբերին ֆաբրիկայի արտադրական բաժնի պետ Արտակ Գալստյանի կողմից այդ նպատակով ստեղծվել է կազմակերպված խումբ, որում ընդգրկվել են ֆաբրիկայում պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի և ֆաբրիկայի անվտանգության բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ֆաբրիկայում աշխատող և չաշխատող բազմաթիվ այլ անձինք:

Արտակ Գալստյանի, ինչպես նաև ֆաբրիկայի գլխավոր արտադրամասի պետ Եվգենի Ալթունյանի կազմակերպմամբ ու անմիջական ցուցումներով` 2014թ. դեկտեմբերից մինչև 2015թ. հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի անդամները պլանավորել են ոսկու խտացված հանքանյութի գողություն կատարելու, գողոնը վերամշակելու, այն զտելու, ապա ստացված ոսկու ձուլակտորները Երևանի ոսկու շուկայում իրացնելու հանգամանքները:

Մասնավորապես, խմբի անդամները Ա. Գալստյանի և Ե. Ալթունյանի հետ նախապես համաձայնեցրել են կատարվելիք հափշտակության տեղն ու ժամանակը: Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված՝ ինչպես հերթափոխում գտնվող, այնպես էլ չգտնվող ֆաբրիկայի աշխատողներ Հակոբ Ստեփանյանը, Ավետիք Գալստյանը, Բագրատ Ավետիսյանը, Հակոբ Սարգսյանը, Քաջիկ Մարգարյանը, Վոլոդյա Սարգսյանը այլ անձանց հետ ֆաբրիկայի գլխավոր և այլ արտադրամասերի տարբեր սարքավորումներից ու դետալներից գերհարստացված ոսկու խտանյութը մաքրելու եղանակով առանձնացրել, ապա ոստիկանության պահպանության բաժնի ու անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ այն գաղտնի դուրս են բերել ֆաբրիկայի տարածքից:

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցներ Թաթուլ Սողոմոնյանը և Կարեն Վարդանյանը, շահադիտական և խմբային շահերից ելնելով՝ իրենց պաշտոնեական լիազորություններն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Այդ կերպ ոստիկանության աշխատակից Թ. Սողոմոնյանի հրահանգավորմամբ՝ ոստիկանության հիշյալ ստորաբաժանման ծառայողները, ըստ համաձայնեցված պլանի, հանցավոր թողտվությամբ պայմաններ են ստեղծել գողոնը գաղտնի ֆաբրիկայից դուրս բերելու համար՝ ապահովելով հափշտակությունների առավել դյուրին կատարումը: Առանձին դեպքերում հափշտակություններին անմիջականորեն մասնակցել են նաև ոստիկանության նույն ստորաբաժանման ծառայողները:

Նույն եղանակով, նախապես մշակված ծրագրի համաձայն՝ հափշտակությունների կատարումն ապահովելու դիտավորությամբ և հանցավոր թողտվությամբ՝ հափշտակություններին մասնակցել են նաև ֆաբրիկայի անվտանգության բաժնի աշխատակիցները, որոնց գործողությունները համակարգել է նույն բաժնի աշխատակից Հ. Թորոսյանը:

Պայմանավորվածության համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում ֆաբրիկայից շարունակաբար հափշտակված ոսկու պարունակությամբ խտացված հանքանյութը բաշխվել է խմբի անդամների, այդ թվում` Ավետիք Գալստյանի, Հակոբ Ստեփանյանի, Հակոբ Սարգսյանի, Քաջիկ Մարգարյանի և մյուսների միջև: Վերջիններս գաղտնի դուրս բերված խտանյութն Ալիկ Գրիգորյանի հետ քիմիական նյութերով մշակել և զտել են խմբի անդամ Քաջիկ Մարգարյանի կողմից տրամադրված տարածքում, որից հետո վերամշակված ոսկու զանգվածը ձուլելու և իրացնելու նպատակով փոխանցել են խմբի մյուս անդամ Լ. Սարգսյանին: Ստացված առանձնապես խոշոր չափերով ոսկու խմբաքանակները Լ. Սարգսյանը իրացրել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում անհատ ձեռնարկատերեր Արկադի Եսայանին, Վահան Սիմոնյանին, ինչպես նաև այլ անձանց: Վերջիններս նախապես տեղեկացված լինելով Լ. Սարգսյանի կողմից իրացվող ոսկու ձուլակտորները հափշտակված խտանյութից պատրաստված լինելու մասին, այնուամենայնիվ, ձեռք են բերել դրանք և իրացրել: Որոշ դեպքերում ոսկու մշակմամբ, ինչպես նաև ձուլակտորների իրացմամբ զբաղվել են նաև Վոլոդյա Սարգսյանը, Ավետիք Գալստյանը, Բագրատ Ավետիսյանը, Կարեն Վարդանյանը ու կազմակերպված խմբի այլ անդամները:

Կազմակերպված խմբով ոսկու խտանյութի գաղտնի հափշտակությունից, դրանց վերամշակումից և ոսկու խմբաքանակների իրացումից ստացված գումարները հանձնվել են Արտակ Գալստյանին, ով կատարել է գողոնից ստացված գումարների բաշխումը՝ ըստ կազմակերպված խմբի անդամների դերակատարման:

2014 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվականի հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի անդամները ֆաբրիկայից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 361 մլն. ՀՀ դրամ արժողության 19.5 կգ ոսկի պարունակող խտացված հանքանյութ:

Հափշտակությունների կատարման կազմակերպիչներից մեկը՝ ֆաբրիկայի արտադրության բաժնի պետ Արտակ Գալստյանը 2016թ. հունվարի 30-ին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից:

Նախաքննության ընթացքում 20 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալներ:

Նախաքննության ընթացքում կազմակերպված հանցավոր խմբի երկու անդամների՝ Բագրատ Ավետիսյանին և Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու դեռևս 2016թ. մայիսի 10-ին նրանց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Մնացած 18 անձանցից ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներ Թ. Սողոմոնյանին և Կ. Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Խաչատրյանին, Վ. Հարությունյանին, Ռ. Հովասափյանին, Ա. Աղազարյանին, ֆաբրիկայի անվտանգության բաժնի աշխատակիցներ Ա. Մանուկյանին, Ֆաբրիկայի աշխատակիցներ՝ Ա.Գալստյանին, Հ. Ստեփանյանին, Հ. Սարգսյանին, Վ. Սարգսյանին, Ք. Մարգարյանին, ֆաբրիկայում չաշխատող՝ Ա. Գրիգորյանին, «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի անհատ ձեռնարկատերեր՝ Ա. Եսայանին ու Վ. Սիմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ անվտանգության բաժնի աշխատակից Զ. Ալիխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որպես մեղադրյալներ են ներգրավվել Եվգենի Ալթունյանը և Հովհաննես Թորոսյանը: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելուց հետո, հայտարարվել է հետախուզում: Քննությամբ պարզվել է նաև, որ հափշտակությունների կատարման համար ստեղծված կազմակերպված խմբում ընդգրկված են նաև քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք:

Նախաքննության ընթացքում «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊ ընկերությանը պատճառված 361 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Բոլոր մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: