Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Մամուլ

«Փաստ». Սեյրան Օհանյանն ընդդեմ Օհանյան Սեյրանի

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եվ այսպես, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերջապես հանդես եկավ երկար սպասված իր հայտարարությամբ։ Օհանյանի հայտարարությունը, սակայն, լիրիկական զեղումները հանած այդպես էլ որևէ հարցի պատասխանը հստակ չտվեց, քանի որ այն ավելի շատ դեկլարատիվ բնույթ էր կրում։ Հայտարարության միակ առանցքն այն էր, որ Սեյրան Օհանյանը պարզապես նշում է 2017 թվականի ընտրություններին իր ակտիվ մասնակցության մասին։ Իրականում մինչ 2017 թվականի ապրիլը դեռ բավական ժամանակ կա և մեծ հաշվով հարցականի տակ է՝ արդյոք Օհանյանը կներգրավվի այդ գործընթացներում, թե ոչ։ Այս տեսանկյունից, բոլորովին վերջերս, երբ Արա Աբրահամյանը նախապես հայտարարելով քաղաքականություն մտնելու և ակտիվ մասնակցություն ունելու մասին, դուրս եկավ քաղաքականությունից ու ընտրապայքարից՝ այդպես էլ չմտնելով դրա մեջ։

Ուստի պետք է նշել, որ դեռ վաղ է Օհանյանի մուտքը քաղաքականություն ընդունել որպես կայացած փաստ։ Սակայն առավել հետաքրքիր է, թե ինչու և ինչպես է Օհանյանը ցանկանում քաղաքական պայքարի մեջ մտնել: Դեռևս Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից առաջ տարբեր լրատվամիջոցներ սկսեցին լուրեր տարածել Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի հարաբերությունների սրացման մասին։ Թե ինչքանով էին արժանահավատ այս տեղեկությունները դժվար է ասել, սակայն աներկբա է, որ եթե անգամ Սեյրան Օհանյանը այդ հարաբերությունների վատացման արդյունքում է որոշում քաղաքականություն մտնել, ապա նա ի սկզբանե ձախողված է։ Վերջիվերջո պետք է ընդունել, որ նեղացածությունը, անձնական հարաբերությունների վատացումը և նմանօրինակ այլ հանգամանքները նախ և առաջ քաղաքական կատեգորիաներից դուրս են և բացի այդ, չափազանց թույլ մոտիվացիա են՝ քաղաքական պայքար սկսելու համար։ Բացի այս, Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելու հանգամանքում կա մի հետաքրքիր նրբերանգ։

Ինչպես իր հայտարարության մեջ նշում է Օհանյանը, նա 17 տարի շարունակ բարձր զինվորական պաշտոններ է զբաղեցրել։ Սա նշանակում է, որ 17 տարի շարունակ նա ծառայել է ներկա և նախկին վարչակարգերին, տարիներ շարունակ ուղղակիորեն ենթարկվել է Սերժ Սարգսյանին և ընդունել նրան որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Նման պայմաններում պարզապես անհասկանալի է, թե ինչու է Օհանյանը ներկայում ցանկանում մտնել քաղաքական պայքարի մեջ՝ այն էլ ընդդիմադիր կեցվածքով։ Գուցե նա պաշտոնանկությունից հետո նոր է տեսնում առկա վարչակարգի բոլոր թերություններն ու թերացումները, սա թերևս մեկնաբանության անգամ ենթակա չէ, քանի որ չափազանց պարզունակ է։

Վերջիվերջո պետք է փաստել, որ ապրիլյան ռազմական գործողությունները բացահայտեցին Զինված ուժերում առկա բազմաթիվ թերացումներ և խնդիրներ, որոնցից ինչքան էլ ներկայում չբարձրաձայնվեն, համապատասխան հետևություններ են արվել։

Իհարկե, հաշվի առնելով հայաստանյան քաղաքական իրականության առանձնահատկությունները, հնարավոր չէ բացառել նաև, որ Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն ընդդիմադիր կեցվածքով լիովին տեղավորվում է վարչակարգի ամենավերին օղակում գրված սցենարի մեջ, սակայն անգամ այս դեպքում պարզունակ հարց է առաջանում, թե ինչու է Օհանյանը համաձայնվել նման դերի, քանի որ իրավամբ նա բավական մեծ ավանդ ու փորձ ունեցող գործիչ է, և ցանկության դեպքում կարող էր այդ փորձն օգտագործել պետության և հասարակության շահերի համար, քան քաղաքական գործունեությունն է։ Սակայն ամեն դեպքում, թերևս պետք չէ շտապել նաև այս հարցում։ Վերջապես բաց է մնում այն հարցը, թե ում կամ ինչին է ընդդիմադիր լինելու Սեյրան Օհանյանը, որը հավասարապես կրում է ներկա վարչակարգի բոլոր հաջողությունների և ձախողումների պատասխանատվությունը՝ լինելով այդ վարչակարգի առանցքային գործիչներից մեկը՝ առնվազն 2008 թվականի մարտի 1-ից սկսած։

Այս բոլոր հարցադրումները հանգում են նրան, որ Սեյրան Օհանյանը գուցե պետք է պարզապես իր փորձը, գիտելիքները և կարողությունները ծառայեցնի բոլորովին այլ ոլորտներում, սակայն ամեն դեպքում, որևէ մեկը չի կարող նաև արգելել Օհանյանին զբաղվել քաղաքականությամբ, և միմիայն նրա որոշման խնդիրն է, սակայն նման որոշման դեպքում Սեյրան Օհանյանը պետք է պատրաստ լինի նաև քաղաքականությանն ուղեկցող բոլոր երևույթներին։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում