Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Մամուլ

«Ժողովուրդ». Մանրամասներ Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից

«Ժողովուրդ» թերթը  գրում է.

«Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Նախ` հիշեցնենք, որ նշված օրը Սպիտակում վարձակալած բնակարանում հայտնաբերվել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի կախված դին, ննջասենյակի անկողնում երկու անչափահաս՝ 5 և 7 տարեկան երեխաները՝ խեղդամահ արված։

Հենց դեպքի օրը միանգամից վարկած շրջանառվեց, որ կինը խեղդամահ է արել աղջիկներին, ապա՝ ինքնասպան եղել։ Ի՞նչը կարող Էր կնոջը նման քայլի դրդել, հայտնի չէ։ Համենայնդեպս, ճանաչողները Մարինե Հովհաննիսյանին բնութագրում են որպես կիրթ, դաստիարակված, համեստ կնոջ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ 45-ամյա կինն իրականում հոգեկան խնդիրներ Է ունեցել։ Նա 2014 թվականին գրանցվել է Սպիտակի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ դեպրեսիա հիվանդությամբ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կնոջ մոտ հիվանդությունն առաջացել է ամուսնու հետ լարված հարաբերությունների պատճառով։ Ինչն Էլ, ըստ խոսակցությունների, դարձել է 4 տարի առաջ ամուսնալուծվելու բուն պատճառը։ Ասում են՝ ամուսինն էլ ագրեսիվ վարքագծով ու ոչ դրական կերպար է, ամուսնալուծությունից հետո պարբերաբար հետապնդել է կնոջն ու սպառնալիքներ հնչեցրել։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սպիտակի հոգեբուժական կաբինետի նյարդաբան-հոգեբույժ Անահիտ Օհանյանը մանրամասնեց, որ կինը գտնվել է հանգիստ վիճակում։ Երկու ամիսը մեկ այցելել է ու դեղեր ստացել. «Դեպրեսիվ համախտանիշ է ունեցել։ Շատ լավ մայր էր, հրաշալի խնամում էր իր երեխաներին, ամուսնու հետ ահավոր լարված էին։ Վերջին անգամ հոկտեմբերին է եկել, դեղեր ստացել, վիճակը հանգիստ էր»,– ասաց նա։ Օհանյանը դժվարացավ նշել, թե ինչը կարող էր վիճակի կտրուկ վատթարացման պատճառ հանդիսանալ, իրեն հասած տեղեկություններով՝ կինը հավանաբար կրոնական ինչ-որ կառույցի է անդամակցել։ Հոգեբույժի խոսքով՝ կնոջ խնդիրներին քաջատեղյակ են եղել նաև քաղաքապետարանում, ովքեր էլ պարբերաբար աջակցություն են ցուցաբերել։

Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլնազարյանի խոսքով՝ կինը տարբեր աշխատանքներ է կատարել, ունևոր մարդկանց տներ մաքրել, համայնքը պարբերաբար օգնություն է ցուցաբերել նրա ընտանիքին, 2 ամիս երեխաների մանկապարտեզի վարձն Է վճարել։

Ուշագրավն այն է, որ հոգեպես անառողջ նկարագրվող կինն ընթացիկ տարվա օգոստոսին մրցույթով ուսուցչության է անցել Լոռու մարզի Սարալանջ համայնքի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոց՝ որպես քիմիայի ուսուցիչ։ Դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ կինը մրցույթին փայլուն արդյունք է ներկայացրել։ Տնօրենի խոսքով՝ մինչ իրենց մոտ աշխատելը 45-ամյա Մարինեն 11 տարի աշխատել է Կրասարի դպրոցում։ Մեր հարցին, թե արդյոք կինը աշխատանքի ընդունվելիս անձնական գործերում ներկայացրե՞լ է բժշկական բոլոր փաստաթղթերը, տնօրենը բացասական պատասխան տվեց. «Ես իրեն միշտ ասում էի, որ ինչպես բոլոր ուսուցիչները, դու էլ պետք է սանիտարական փաստաթուղթ ներկայացնես՝ բոլոր բժշկական կաբինետներն անցնելով, սակայն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ բերելով՝ այդպես էլ թղթերը չներկայացրեց»,- ասաց տնօրենը։

Տնօրենի պատմելով՝ Մարինե Հովհաննիսյանը մի անգամ է խոսել իր ամուսնության մասին ու պատմել, որ ամուսնալուծվել է ամուսնու՝ հոգեկան խնդիրներ ունենալու ու հարբեցող լինելու պատճառով։

«Ինձ հետ երբ խոսեց, ասաց, որ ամուսինը սպառնացել է սպանել իրեն ու երեխաներին, դրա համար էլ բաժանվել է»,- հավելեց մեր զրուցակիցը։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Մ. Հովհաննիսյանի ամուսնու մորաքրոջ տղան, ով ի դեպ, Սարալանջի դպրոցի նախկին տնօրենն էր, ևս ինքնասպան է եղել կախվելու միջոցով՝ 2012 թվականին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում