«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Հասարակություն

ԴԱՀԿ աշխատակիցները մեղադրվել են պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու համար

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակիցներ Ֆելիքս Պողոսյանն ու Էդվարդ Իսկանդարյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից:

Քննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորքի բաժնի հարկադիր կատարող Ֆելիքս Պողոսյանի վարույթում գտնվող արգելադրված բնակարանի` 2013թ.-ի փետրվարի 19-ին կայացած հարկադիր աճուրդում հաղթող է ճանաչվել Կորյուն Բունիաթյանը, ով նույն օրն ամբողջությամբ վճարել է լոտի գնման արժեքը` հաշվանցելով 412.000 ՀՀ դրամի կանխավճար: Ֆ. Պողոսյանը պարտավոր է եղել աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո` եռօրյա ժամկետում, վերջինիս հետ կնքել առուվաճառքի պայմանագիր: Սակայն Ֆ.Պողոսյանն անտեսել է այդ կապակցությամբ Կ. Բունիաթյանի ներկայացրած օրինական պահանջը և, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, տարբեր անհիմն պատճառաբանություններով ձգձգել և վերջինիս հետ չի ստորագրել կայացած աճուրդի արձանագրությունն ու բնակարանի առուվաճառքի մասին պայմանագիրը: Այնուհետև` երեք օրն անցնելուց հետո, առանց օրենքով սահմանված հիմքի, ապօրինի որոշում է կայացրել կրկնակի հարկադիր աճուրդ նշանակելու մասին, որին մասնակցել և հաղթել է մեկ այլ անձ:

Նախաքնության ժամանակ պարզվել է նաև, որ Կ.Բունիաթյանը աճուրդի արձանագրությունն ու առուվաճառքի պայմանագիրը ստորագրելու համար միաժամանակ դիմել է Էդվարդ Իսկանդարյանին, ով այդ ժամանակ զբաղեցրել է ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորքի բաժնի պետի պաշտոնը:

Վերջինս, սակայն, անտեսել է քաղաքացու դիմումը: Ավելին` իր և Ֆ. Պողոսյանի աշխատանքում առկա թերություններն ու բացթողումները թաքցնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, բաժնի պետ Է. Իսկանդարյանը չի կատարել իր ծառայողական պարտականությունները և միջոցներ չի ձեռնարկել հարկադիր կատարողի կայացրած ապօրինի որոշումը վերացնելու ուղղությամբ:

Քննությամբ հիմնավորվել է, որ ԴԱՀԿ աշխատակիցներն իրենց գործողություններով էական վնաս են պատճառել ինչպես Կորյուն Բունիաթյանի իրավունքներին ու օրինական շահերին, այնպես էլ պետության օրինական շահերին: Մասնավորապես, այս ամենի հետևանքով հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը, խաթարվել հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և կատարման օրինական գործընթացը, Կ.Բունիաթյանն էլ զրկվել է աճուրդով ձեռք բերված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու իրական հնարավորությունից: Բացի այդ, պետությանը պատճառվել է գույքային վնաս, այն է՝ դատարանի վճռի հիման վրա ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ստիպված է եղել Կորյուն Բունիաթյանին վերադարձնել աճուրդին մասնակցելու համար նրա մուծած կանխավճարի կրկնապատիկը:

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար Էդվարդ Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ֆելիքս Պողոսյանին` 309 հոդվածի 1-ին մասով, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: