Արդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածելՎարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՈ՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը. ինչի՞ վրա է քեֆի մեջ. ՇարմազանովՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՎաղը սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ ՍուրենյանԾառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հանրային հեռուստատեսության. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը. Hetq.amՍուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը. «Հրապարակ»Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է. «Հրապարակ»Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժԻշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է. Տիգրան ԱբրահամյանՎիճաբանություն՝ Արարատի մարզում․ ձերբակալվել են մասնակից 7 անձինքԵրևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին
Պահը վաղուց է հասունացել, սին հույսերով չեք խաբի. եթե այս պահին ոչինչ չարեցիք, ապա հետո էլ ոչինչ չի լինի
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի«Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղումԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Հայաստանը կորցրել է մոտ 4 մլրդ դոլարի պաշար, որն օգտագործում է Ադրբեջանը. «Փաստ»Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ»«Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա». Փաշինյանը՝ 2020-ին Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա. «Ժողովուրդ»ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա. «Հրապարակ»Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»Ճգնաժամի ֆոնին Կոլումբիայից 100 տոննա մարդասիրական բեռով նավ է ժամանել ԿուբաԻրանը իրեն հաղթող է համարում հակամարտությունումԿիրանցում քվեարկության պատկերը բացահայտելուց հետո քաղաքացին ազատվել է աշխատանքիցՄեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումըԻշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել էԱնկարան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն խաղաղության հասնելԿԸՀ-ի նոր ամփոփումը փոխել է մի շարք ցուցանիշներԱլեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցելԶախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլը
Հասարակություն

Սրբազանը «հայրաբար ապտակում է», Էդմոն Մարուքյանը՝ «որդիաբար» Աստծուց ներում խնդրում Սրբազանի համար

Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը սուրբծննդյան՝ աղմուկ բարձրացրած իր քարոզի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Ավելին՝ նա հորդորում է ևս մեկ անգամ լսել ու կարդալ այդ օրվա իր քարոզը: Նա համամիտ չէ այն տեսակետին, թե քարոզը քաղաքականացված էր:

Գուգարաց թեմի առաջնորդը  NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ արտառոց ոչինչ չկար. ՏԻՄ ներկայացուցիչները մշտապես ներկա են լինում բոլոր տաղավար տոների քարոզների ժամանակ, իսկ միաբանության և միասնության իր հորդորն ուղղված է թե′ այդ պաշտոնյաներին, թե′ հավատացյալ հասարակությանը:

«Ես հավատարիմ եմ իմ քարոզին և մշտապես Լոռվա աշխարհում քարոզել եմ միաբանություն, սեր, համախմբում… հետևաբար հետայսու ևս պետք է քաջալերեմ, որպեսզի մեր մարզային, քաղաքային աշխատանքները, ձեռք ձեռքի տված, ի կատար ածեն մեր պաշտոնյա այրերը»,- ասաց Գուգարաց թեմի առաջնորդը՝  հավելելով, որ իրապես կոչ է անում միասնության, սակայն միասնությունը, նրա դիտարկմամբ, ամենևին էլ չի նշանակում՝ գաղափարների միասնություն:

«Ես քո գաղափարին հակառակ եմ, բայց ձեռք ձեռքի տված գործում ենք, մենք իրար չենք հակադրվում, որպեսզի չկորցնենք քաղաքը… կան հարցեր, որոնցից էլ հենց ծնվում է միասնությունը… Իմ քարոզների մեջ գերակա շահը մեր պետականությունն է»:

Այլ կերպ ասած՝ Գուգարաց թեմի առաջնորդի դիտարկմամբ՝ ստացվում է, որ «քաղաքական քարոզ» եզրույթը կարելի էր հնչեցնել, եթե նա գաղափարների միասնության կոչ աներ, իսկ այս դեպքում իր քարոզը՝ պարզապես «անշառ ու հայրական» հորդոր էր, որի համար կարիք չկար աղմուկ բարձրացնել: Նա, նույն՝ «հայրական» ոճի մեջ էլ, այս՝ իր իսկ խոսքով, ստեղծված «աժիոտաժի» համար նախատում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

«Ես «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանին՝ իբրև դեռահաս քաղաքական գործիչ, հորդորում եմ, որ իր քաղաքական կարիերան կառուցի ազնվության և սիրո շրջանակներում և ատելություն չսերմանի մարդկանց ու հատկապես կուսակցությունների մեջ: Հայրաբար իրեն ներում եմ ստախոսության ու զրպարտության համար, որ անտեղի նման աժիոտաժ ստեղծեց: Եվ դարձյալ կանգնած եմ իր կողքին, որպեսզի ինքն իբրև ընդդիմադիր ուժ կայանա, որպեսզի արդար մրցակցության մեջ կարողանանք մեր քաղաքային խնդիրները լուծել»,- ընդգծեց Սրբազանը:

Ի տարբերություն Գուգարաց թեմի առաջնորդի հնչեցրած «բուռն» գնահատականների ու, մեղմ ասած, «հայրաբար տված ապտակների»՝ Էդմոն Մարուքյանն իր խոսքում ավելի զուսպ գտնվեց: Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ սխալ կլիներ նույն ոճի մեջ պատասխանել Սրբազանի հնչեցրած վիրավորական արտահայտություններին:

«Ես, բնականաբար, որևէ վիրավորական բառ Սրբազանի հասցեին չեմ ասել որևէ տեղ և հիմա էլ չեմ ասում, բայց հարցազրույցներում նա ինձ որակում է դեռահաս, նորելուկ քաղաքական գործիչ, որին պետք է կրթի և դաստիարակի… կարծում եմ՝ իմ պարագայում որպես քաղաքական գործիչ և հայ առաքելական եկեղեցու կնքված անդամ՝ սխալ կլինի, որ Սրբազանի խոսքերի ոճի մակարդակում պատասխանեմ նրան… աղոթում ենք Սրբազանի համար, որ Աստված նրան ների»,-ընդգծեց պատգամավորը:

NEWSPRESS.am