Ներթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածելՎարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՈ՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը. ինչի՞ վրա է քեֆի մեջ. ՇարմազանովՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՎաղը սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ ՍուրենյանԾառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հանրային հեռուստատեսության. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը. Hetq.amՍուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը. «Հրապարակ»Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է. «Հրապարակ»Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժԻշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է. Տիգրան ԱբրահամյանՎիճաբանություն՝ Արարատի մարզում․ ձերբակալվել են մասնակից 7 անձինքԵրևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին
Պահը վաղուց է հասունացել, սին հույսերով չեք խաբի. եթե այս պահին ոչինչ չարեցիք, ապա հետո էլ ոչինչ չի լինի
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի«Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղումԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Հայաստանը կորցրել է մոտ 4 մլրդ դոլարի պաշար, որն օգտագործում է Ադրբեջանը. «Փաստ»Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ»«Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա». Փաշինյանը՝ 2020-ին Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա. «Ժողովուրդ»ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա. «Հրապարակ»Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»Ճգնաժամի ֆոնին Կոլումբիայից 100 տոննա մարդասիրական բեռով նավ է ժամանել ԿուբաԻրանը իրեն հաղթող է համարում հակամարտությունումԿիրանցում քվեարկության պատկերը բացահայտելուց հետո քաղաքացին ազատվել է աշխատանքիցՄեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումըԻշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել էԱնկարան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն խաղաղության հասնելԿԸՀ-ի նոր ամփոփումը փոխել է մի շարք ցուցանիշներԱլեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցելԶախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլըԲարսելոնան վերջնագիր է ներկայացրել Մադրիդի Ռեալի նախագահինՆորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերիԳագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզումԿրակ, պայթյուն և 260 զոհ. Air India-ի ինքնաթիռի ողբերգական կործանման հետաքննությունը ձգձգվում էԻրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Հասարակություն

Կրծքագեղձի օնկոպլաստիկա. Պահպանել կանացիությունը՝ բուժվելով քաղցկեղից

Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումն ամեն օր ստանում են հազարավոր կանայք՝ իրենց մասնագիտական, սոցիալական և անձնական կյանք բերելով հուսահատության մութ երանգներ: Լավագույնը, որ նրանք ակնկալում են կրծքագեղձի հեռացմամբ քաղցկեղի բուժման հույսն է: Բայց ժամանակակից ուռուցքաբանությունը որակական լուրջ առաջընթաց է գրանցել այս ոլորտում: Վիրաբուժական նոր ուղղության՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ պահպանողական վիրահատությունների զարգացումը կանանց թույլ է տալիս ակնկալել ավելին. ազատվել չարորակ ուռուցքից՝ պահպանելով կրծքի արտաքին տեսքը: Այս նոր վիրահատական միջամտությունները փորձ է արվում ներդնել մեր երկրում և զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի արդիական վիրահատական մեթոդների ներդրման ու զարգացման մասին «Առողջապահական համակարգը» զրուցել է «Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ-մամմոլոգ Ներսես Գևորգի Բերբերյանի հետ:

-Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ի՞նչ նոր մեթոդներ են ներդրվել Հայաստանում: Եվ իսկապե՞ս հնարավոր է բուժել կրծքագեղձի քաղցկեղը՝ պահպանելով կրծքի արտաքին տեսքը:

-Այո՛, հնարավոր է: Կրծքագեղձի քաղցկեղի տարածվածությունն ու հատկապես պրեմենոպաուզալ (նախադաշտանադադարային շրջանի) կանանց մոտ հայտնաբերման տեմպերը նպաստեցին օնկոպլաստիկայի զարգացմանը ամբողջ աշխարհում: Հայաստանում այն համեմատաբար նոր մոտեցում է կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության մեջ, որովհետև մեծամասամբ այստեղ դեռ իրականացվում են ագրեսիվ վիրահատական միջամտություններ՝ հիմնականում կրծքագեղձի ամբողջական հեռացմամբ: Այնինչ ամբողջ աշխարհում կրծքագեղձի պահպանողական վիրահատություններն ավելի ու ավելի լայն կիրառում են ստանում: Այսինքն՝ հնարավորության դեպքում ուռուցքը հեռացնել այնպես, որ պահպանվի կրծքագեղձը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա որպես երկրորդ փուլ իրականացնել կրծքագեղձի վերականգնում:

-Ի՞նչ առնչություն ունի այն կրծքագեղձի պլաստիկայի (մամոպլատիկայի) հետ:

-Մամոպլաստիկա ասելով հասկանում ենք միայն ու միայն էսթետիկ նպատակով իրականացված կրծքագեղձի զանազան վիրահատական միջամտություններ (փոքրացում, մեծացում, ձգում): Մենք կատարում ենք կրծքագեղձի օնկոպլաստիկա, այսինքն՝ուռուցքաբանական պլաստիկա: Օգտագործելով պլաստիկ վիրաբուժության մոտեցումները՝դրանք ծառայեցնում ենք մեկ նպատակի. ապահով և պացիենտի առողջության համար անվնաս կերպով հեռացնել ուռուցքը՝ միևնույն ժամանակ էսթետիկ կողմը պահպանելով:

-Խնդրում եմ հնարավորինս մանրամասն ու մատչելի նկարագրել կրծքագեղձի պահպանողական օնկոպլաստիկ վիրահատական մեթոդները, դրանց կիրառման տեխնոլոգիաները:

-Իհարկե: Վիրահատության տեսակն ու մեթոդը ընտրում ենք՝ ելնելով քաղցկեղի փուլից, ուռուցք-կուրծք չափսերի հարաբերակցությունից և քաղցկեղի կենսաբանական բնութագրից: Եթե քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլերում, բազմաօջախային չէ, կուրծքն էլ միջին կամ միջինից մեծ չափս ունի, ուրեմն հնարավոր է իրականացնել կրծքագեղձի պահպանողական վիրահատություն. հեռացնել միայն ուռուցքը և անհրաժեշտության դեպքում թևատակի ավշային հանգույցները՝ պահպանելով կրծքագեղձը և նրա արտաքին տեսքը: Ավելի ուշ փուլերում հայտնաբերված քաղցկեղի դեպքում երբեմն անհրաժեշտ է լինում նախավիրահատական քիմիաթերապիայով ուռուցքի չափսերի փոքրացում կատարել, որից հետո հնարավոր է լինում ուռուցքի հեռացումը: Իսկ այն դեպքում երբ ուռուցք-կրծքագեղձ չափսերի հարաբերակցությունը մեծ է այն թույլատրելի սահմանից, որը մեզ հնարավորություն է տալիս հեռացնել ուռուցքը առանց կրծքագեղձի դեֆորմացիայի, կամ առկա է կրծքագեղձի բազմաօջախային ախտահարում, ապա իրականացվում է մեկ այլ պահպանողական վիրահատություն. կրծքագեղձի ենթամաշկային հեռացում` պահպանելով պտուկ-արեոլա կոմպլեքսն ու մաշկը: Հեռացված կրծքագեղձի տեղում տեղադրվում է ժամանակավոր էքսպանդեր (իմպլանտի մի տեսակ է, որը աստիճանաբար մեծացվում է), պացիենտը ավարտում է բոլոր բուժումները և դրանից հետո էքսպանդերը փոխարինվում է մշտական իմպլանտով: Հաճախ նմանատիպ վիրահատությունները իրականացվում են երկկողմանի` հնարավորինս գոհացուցիչ էսթետիկ արդյունքներ ստանալու համար:

-Ինչպե՞ս են կատարվում կրծքագեղձի վերականգնողական վիրահատությունները:

-Այս վիրահատություններն իրականացվում են այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում կրծքագեղձը պահպանել: Օգտագործվում են սեփական հյուսվածքները. Հիմնականում մեջքի լայն մկանի (լատ.՝ musculus latissimus dorsi) մաշկամկանային լաթ, ավելի քիչ կիրառում ունեն նաև որովայնի ստորին հատվածի հյուսվածքները, հարկ եղած դեպքում անհրաժեշտ չափսը ստանալու և մյուս կրծքագեղձին համապատասխանելու համար իմպլանտ է դրվում: Տեղային որ հյուսվածքը ընտրել, իմպլանտ դնել թե ոչ, կախված է հիվանդի կազմվածքից:

-Ինչու՞ ընտրեցիք օնկոպլաստիկա նեղ մասնագիտացումը:

-Մասնագիտությամբ ընդհանուր վիրաբույժ եմ, սակայն օրդինատուրայի և մասնագիտական գործունեության մեծ մասը անցկացնելով օնկովիրաբույժ պրոֆեսոր Ա.Մ. Սահակյանի ղեկավարության տակ, ինձ հնարավորություն ընծայվեց խորանալ ուռուցքաբանական վիրաբուժության և հատկապես կրծագեղձի վիրաբուժության մեջ: Ինչ վերաբերում է կրծքագեղձի օնկոպլաստիկային, ապա պատճառն իհարկե այդ հիվանդության լայն տարածվածությունն էր: Բայց պրակտիկ փորձն ու վիրահատվող կնոջ հոգեկան ապրումները ստիպեցին ծանոթանալ օնկոպլաստիկայի համաշխարհային փորձի հետ: Եվ ոչ միայն դա: Ես բժշկությունից բացի մեծ սեր ունեմ նաև նկարչության հանդեպ: Այն հոբբի է, տարերք, և օնկոպլաստիկայում ես գտնում եմ նկարչական այդ իմ հակվածությունը ևս արտահայտելու հնարավորություն: Օնկոպլաստիկան ստեղծագործ աշխատանք է, որովհետև դու պիտի կարողանաս այնպես վիրահատել, որ պահպանես կնոջ կրծքի համաչափությունն ու գեղեցկությունը:

-Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ այս նոր ուղղության ներդրումը Հայաստանում: Դուք կարելի է ասել առաջիններից էիք, որ օնկոպլաստիկ վիրահատություն իրականացրիք մեր երկրում:

-Արտերկրում այս եղանակները հաջողությամբ կիրառում են վաղուց: Հայաստանում այս ուղղությամբ վիրահատություններ սկսել ենք կատարել միայն 1,5 տարի առաջվանից: Մեր երկրում այս ուղղության ներդրման գործում մեծ ավանդ է ունեցել ամերիկահայ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանը: Օնկոպլաստիկ վիրահատական մեթոդները հայտնի բժիշկն ու բարերարը հայ բժիշկներին ներկայացրեց 2014 թ. այդ թեմայով կազմակերպած գիտաժողովի ժամանակ և փոխանցեց իր փորձը: Մինչ այդ ես վերապատրաստում էի անցել Շվեյցարիայում և Իտալիայում օնկոպլաստիկայի ուղղությամբ, և Ա. Սալիբյանի այցելությունը Հայաստան համընկավ իմ վերադարձի հետ, երբ ստացած տեսական փորձս ու գիտելիքներս պրակտիկայում կիրառելու համար հմուտ առաջնորդի կարիք ունեի: Ա. Սալիբյանը ստեղծեց իր հետ համագործակցել ցանկացող բժիշկների խումբ, որոնց թվում էի նաև ես: Հիմա կարող ենք ասել, որ մեր կենտրոնը առաջատարներից մեկն է այս ոլորտում:

Ճիշտ է` Հայաստանում դեռ տեղեկացվածության մակարդակը ցածր է, հիվանդները վախ ու թերահավատություն ունեն, բայց մեթոդն էլ է նոր ներդրվում: Եվ հիվանդության զարգացման միտումները ցույց են տալիս, որ օնկոպլաստիկ վիրահատությունների պահանջարկը գնալով մեծանալու է նաև մեր երկրում: Իսկ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը միայն ախտորոշում է, այն դեռ վերջնական դատավճիռ չէ: Ժամանակակից վիրաբուժական մեթոդները թույլ են տալիս պահպանել կնոջ կյանքն ու կանացիությունը: Նման ախտորոշում ստացած կինը չպետք է հուսահատվի ոչ մի դեպքում ու միշտ հիշի, որ իր բուժման մեծ մասը սեփական ձեռքերում է: Եթե նա ունենա ցանկություն և կամքի ուժ,անպայման արդյունքի կհասնենք.ժամանակակից տեխնոլոգիաները դրան նպաստում են: Ոչ մի կին չի կարող կանխատեսել` երբ և ում մոտ կրծքագեղձի քաղցկեղ կզարգանա: Կարևորը` ժամանակին հետազոտվելն ու վաղ ախտորոշումն է: Որքան վաղ հայտնաբերվի կրծքագեղձի քաղցկեղը, այնքան մեծ է բուժման հավանականությունը` որոշ դեպքերում մինչև 100%:

-Դուք նաև ESSO վիրաբուժական ուռուցքաբանության և EUSOMA կրծքագեղձի քաղցկեղի մասնագետների եվրոպական ասոցիացիաների անդամ եք: Ի՞նչ նշանակություն ունեն նման համագործակցությունները բժշկի կարիերայում:

-Շատ կարևոր: Եվրոպացի հայտնի մասնագետների հետ մշտական կապն ու նամակագրությունը օգնում է ծանոթ լինել մեր ոլորտի նորություններին, տիրապետել նոր տեխնոլոգիաներին: Այնտեղ օնկոպլաստիկան ավելի լայն ծավալով է իրականացվում, դիմելիությունը ավելի մեծ է, և լայնածավալ հետազոտություններ կատարելու և մեթոդները շարունակաբար կատարելագործելու ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված վերջին տարիներին կրծքագեղձի քաղցկեղի տարածվածությունը:

-Դժվար է ասել` հստակ որոնք են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները: Դրանք կարող են լինել գենետիկ նախատրամադրվածությունը, շրջակա միջավայրի ազդեցությունն ու ժամանակակից կնոջ ապրելակերպը (ուշ ամուսնությունն ու ծննդաբերությունը, կրծքով չկերակրելը): Փաստ է նաև, որ ավելի ու ավելի հաճախ ենք ունենում 30-40 տարեկանից ցածր հիվանդներ: Պատճառները կրկին նույնն են: Կանխարգելել այս հիվանդությունը հնարավոր է, եթե հիվանդությունը վաղ ախտորոշվի և բուժվի: Դրա համար կարևոր է, որ կինն ուշադիր լինի, պրոֆիլակտիկ հետազոտվի գոնե տարին մեկ անգամ:

-Արտասահմանում սովորական են դարձել գենետիկ նախատրամադրվածության դեպքում կրծքագեղձի պրոֆիլակտիկ հեռացման դեպքերը: Ինչպե՞ս եք վերաբերվում նման վիրահատություններին:

-Դա կնոջ ընտրությունն է: Եթե կա գենետիկական նախատրամադրվածություն, եթե նա անընդհատ պիտի ապրի այն սպասումով, որ այսօր կամ վաղը պիտի լսի «կրծքի քաղցկեղ» ախտորոշումը, ինչպես իր մայրը կամ մեկ այլ ազգական, միգուցե ճիշտը պրոֆիլակտիկ հեռացումն է: Հայաստանում մենք արդեն նման վիրահատություն իրականացրել ենք: Մեզ դիմեց ընտանեկան ծանրաբեռնված ժառանգական անամնեզով մի պացիենտ, որի կրծքագեղձում արդեն կային որոշակի փոփոխություններ: Ճիշտ է` դա դեռ ուռուցք չէր, կդառնար, թե ոչ՝ հնարավոր չէր որոշել: Բայց մտահոգությունից ու կասկածներից ընդմիշտ ազատվելու համար այդ կինը դիմեց կրծքագեղձերի պտուկ-մաշկ պահպանող պրոֆիլակտիկ երկկողմանի հեռացման:

pahpanel kanacutyun bujvelov qaxcqexic bjshkakan kentron viranuyj mamolog nerses berberyan harcazruyc 1