Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Արթիկցի կանայք կարելու են ZARA-ի համար. կարի նոր արտադրամասում խոստանում են 400 աշխատատեղ ստեղծել (լուսանկարներ)

Երեկ Արթիկում բացվել է «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի ուսումնական կենտրոնը: Երեք ամիս դասընթացներ անցնելուց հետո ներդրողները խոստանում են մոտ 400 արթիկցու աշխատելու հնարավորություն ընձեռել:

Արթիկում տեքստիլ ֆաբրիկան հիմնվելու է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ու Վարագյան եղբայրների աջակցությամբ, իսկ ծրագրի ղեկավարը հոլանդահայ Քրիստիան Գերիջին է, ով նպատակ ունի հայ մայրերին հնարավորություն տալ աշխատելու. «25 տարի փլուզումից հետո մեր ժողովուրդն արդեն մոռացել է աշխատելը: Ասենք՝ ձեր տղամարդիկ գնում են արտասահմաններում աշխատում են, մի երկու կոպեկ փող ուղարկում են, փորձում են դրանով յոլա գնալ: Սա սխալ է, դուք՝ որպես հայ մայրեր, դուք պիտի երկիրը կառուցեք, մայրերը պիտի կառուցեն՝ համ երեխա պիտի բերեն, համ տունը պահեք, համ էլ աշխատեք, համ էլ ամուսին պահեք»,-նշեց Քրիստիան Գերիջին, ապա պատմեց իր կյանքի պատմությունը, թե ինչպես իր մայրը կարողացել է պահել, մեծացնել զավակներին, ու հիմա էլ կարիք կա մայրերին օգնելու ու աջակցելու, քանի որ զավակին հայրենիքում պահելու մեծ առաքելությունը նրան է տրված:

«Ձեզ բացատրեմ՝ իմ մայրիկը Սասունում 5-6 երեխայով՝ մեկը փորի մեջ, իմ պապան գնացել էր Հոլանդիայում աշխատելու, ինքը՝ իր կին հալով, ամբողջ ընտանիքը պահեց: Ու չթողեց, որ որևէ մի երեխա ոչ մի տեղ գնա, Սասունի հողի վրա պահեց: Ու մեզ սովորեցրեց՝ պիտի պայքարես էդ հողի ու ջրի համար: Խեղճ հայրերը գնում են՝ երկու կոպեկ բերելու, բայց մայրը պիտի երեխա դաստիարակի ու տունը լցնի երեխաներով, ոչ թե պիտի ասի՝ իմ ֆիզիկականը, իմ մարմինը, պիտի աշխատի երկու-երեք դաշտում: Ես 9-րդ տարին է, ինչ Հայաստանում եմ ու 9 երեխա ունեմ: Ես 1993 թվականին եկել եմ, մութ տարիներին էստեղ եմ եղել, պատերազմ, ամեն ինչ տեսել եմ, ապրել եմ: Դրա համար եմ ասում՝ եկել եմ ձեր հետ տանջվելու: Իրար հետ պիտի կառուցենք»,- հավելեց ծրագրի ղեկավարը:

Այս կարի արտադրամասը Շիրակի մարզում կառուցվող երրորդ ֆաբրիկան է՝ Ամասիայից ու Գյումրիից հետո: Առայժմ անհայտ է, թե որտեղ կկառուցվի Արթիկի ֆաբրիկան, դեռ կառույցի փնտրտուքների մեջ են: NEWSPRESS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ են հիմնական ներդրումները կատարվում Շիրակի մարզում, Քրիստիան Գելեջին պատասխանեց, որ դեռ խորհրդային տարիներից Շիրակի մարզը եղել է տեքստիլ արդյունաբերության կենտրոն, ու փորձելու են դա վերականգնել, հենց այս տարածաշրջանում մեծ ներուժ կա, հատկապես՝ Արթիկում, ի տարբերություն Ամասիայի, որտեղ աշխատակիցների թիվը 100 հոգուց չի անցնում, միայն Արթիկից 895 հոգի աշխատելու համար արդեն հերթագրվել է՝ չհաշված հարակից գյուղերի բնակիչները:

«Մեծ գործարան ենք կառուցելու, որտեղ աշխատելու է 350-400 մարդ, իսկ շուկան 80 տոկոսով լինելու է Եվրոպայում: Արթիկում մենք նպատակ ունենք երկու գործարան դնել, մեկում արտադրելու ենք բանվորական շորեր, երկրորդ գործարանն ուզում ենք սարքել, որ տրիկոտաժի վրա խորանանք, արտադրենք տաբատներ «Զառայի» համար: Մինիմում աշխատավարձը 55 հազար դրամ է, մենք տալիս ենք գործարքային, ով ինչքան արտադրի, այն էլ կստանա»,- ասաց Քրիստիան Գերիջին:

Բացման արարողությանը ներկա էր նաև «Ռենա» ՍՊԸ տնօրենը, ով պատրաստվում է ստեղծել հայ-իրանական գորգագործության կենտրոն: Նա ցանկանում է հայկական գորգերի արտադրություն հիմնել: NEWSPRESS.am-ի թղթակիցը հետաքրքվեց, թե արդյոք հայկական գորգը պահանջարկ ունի՞, Ռեզա Նաֆեզիին պատասխանեց. «Արտասահմանում պահանջարկը մեծ է, ամենաէժան գորգն արժե մոտ 2000 դոլար: Ուզում ենք վերականգնել խալիի գործը, հայկական խալին աշխարհում շատ անուն ունի, ցավոք, հիմա վարի գնում է, մենք ուզում ենք Արթիկում թելերը բաժանենք ժողովրդին, խալի գործենք: Մենք տեսել ենք, հայկական խալի՝ 280.000 դոլար արժե, ու գնող շատ կա»:

shiraki marzartik qaxaqum karartadramas bacvum xostanumen stexcel shurjchors haryur ashxatategh tabatner zarayihamar 1shiraki marzartik qaxaqum karartadramas bacvum xostanumen stexcel shurjchors haryur ashxatategh tabatner zarayihamar

shiraki marzartik qaxaqum karartadramas bacvum xostanumen stexcel shurjchors haryur ashxatategh tabatner zarayihamar 2shiraki marzartik qaxaqum karartadramas bacvum xostanumen stexcel shurjchors haryur ashxatategh tabatner zarayihamar 3