Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

Մոսկվան Բաքվի «արցունքներին» չի հավատում. Մամեդյարովը շտապ մեկնում է Մոսկվա

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ է տեղի ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում. Մամեդյարովը շտապ մեկնում է Մոսկվա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունվարի 17-ին տեղի ունեցած մամլո ասուլիսը դեռ շատ երկար կհիշեն Բաքվում…

Ադրբեջանական Lider TV հեռուստաընկերության մոսկովյան սեփական թղթակից Անար Հասանովի հարցը Լավրովին, կապված Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի վերսկսման դեպքում Մոսկվայի արձագանքին, մեծ իրարանցում է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ… Լավրովի չափից դուրս կոշտ պատասխանը ցինիկ ազերի լրագրողին «սառը ցնցուղ» էր Իլհամ Ալիևի համար… Լավրովը ոչ դիվանագիտորեն Ալիևին հասկացրեց,որ վերջինս մեծ խնդիրներ կունենա նոր պատերազմի սանձազերծման դեպքում, և ասեց այն, ինչ Բաքվում չէին ցանկանում լսել Մոսկվայից՝ Արցախյան հիմնախնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ…

Լավրովն այդ մամլո ասուլիսի ժամանակ ևս մեկ ապտակ հասցրեց Ադրբեջանին, երբ դեմ արտահայտվեց ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին հանձնելու Բելառուսի իշխանությունների նախաձեռնությանը, որի հանցանքը կայանում է նրանում, որ վերջինս առանց ազերիների թույլտվության այցելել էր Արցախ…

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցած այս մամլոասուլիսյան ճգնաժամը լուծելու համար, նախ պաշտոնական Բաքուն փորձեց մեկուսակալ Անար Հասանովից՝ վերջինիս մեղադրելով ինքնագործունեության մեջ՝ իբր Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունում տեղյակ չեն եղել սույն լրագրողի հարցից… Հետո, երբ ՌԴ ԱԳՆ-ից հասկացրեցին, որ նրանք չեն հավատում Բաքվի «արցունքներին», Ալիևը որոշեց զոհաբերել իր սիրելի «շան որդուն». Անար Հասանովին վտարեցին Lider TV-ից…Սակայն ազերիների այս «բարի կամքի» դրսևորումը ևս չանցավ… Մոսկվայից Ալիևին պարզ հասկացրել են, որ այդ հարցի հետևում կանգնած է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին…

Ալիևյան մամուլը ջանք ու եռանդ չի խնայում պաշտպանելու «իրենց կլկլացնող» դիվանագետին՝ ներկայացնելով վերջինիս որպես աշխարհում ճանաչված երկու ադրբեջանցիներից մեկը… Երևի բոլորդ հասկացաք, որ Փոլադը երկրորդն է, իսկ առաջինը հենց ինքն է՝ ապշերոնյան սուլթան Իլհամ Ալիևը…

Ու հիմա, ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցած բավական ծանր այս միջադեպի վնասները նվազեցնելու նպատակաով սուլթան Իլհամը Մոսկվա է գործուղում երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին… Համոզված եմ, որ շողոքորթության վարպետ ազերիներին նավթախավիարային դիվանագիտության միջոցով (ևս մի քանի միլիարդ դոլլարի զինտեխնիկայի գնման պայմանագիր կստորագրեն Մոսկվայի հետ) կհաջողվի մեղմացնել Մոսկվայի ցասումը և այդպիսով «ներողություն» խնդրել ՌԴ-ից….

Սակայն Լավրովի այս ապտակը դեռ երկար կհիշեն Բաքվում…

Հ.Գ. Ծանոթ լինելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան և ադրբեջանական ԶԼՄ-ների մոսկովյան թղթակիցների աշխատաոճին կարող եմ ասել, որ Lider TV հեռուստաընկերության թղթակից Անար Հասանովը ԵՐԲԵՔ ինքնագործունեությամբ չէր զբաղվի և առանց դեսպանատան թույլտվության որևէ հարց չէր ուղղի որևէ մեկին… Առավել ևս ՌԴ արտգործնախարարին… Ինքս եմ Մոսկվայում ականատես եղել, թե ինչպես են աշխատում այդ լրագրողները և հատկապես Անարը, ով մի քայլ անելուց այն «պարզաբանում» էր ՌԴ-ում Ադրբեջանի այն ժամանակվա փոխդեսպան, իսկ այժմ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոս Հուդսի Օսմանովի հետ… Ազերի լրագրողներն ընդամենն Ալիևի կամակատարներն են և երբեք աչքի չեն ընկել իրենց անկախ տեսակետներով… Այդ մասին շատ լավ գիտեն Լավրովի ղեկավարած գերատեսչությունում…»: