Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները
Մամուլ

«Ժամանակ». Սկսվեց նոր դիմակայություն. որ ազգանունը կմնա՝ Սարգսյանը, թե՞ Կարապետյանը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ընտրվել է կուսակցության առաջին փոխնախագահ և քաղաքական հանձնաժողովի նախագահ: Այսպիսով, Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26-ին անդամակցելով ՀՀԿ-ին, հունվարի 26-ին արդեն դառնում է ՀՀԿ-ում երկրորդ անձը Սերժ Սարգսյանից հետո: Իսկ դրանից երկու օր առաջ ՀՀԿ-ից հեռացել է այսպես ասած՝ նախկին երկրորդ անձը՝ Հովիկ Աբրահամյանը: Այս երկու զարգացումներն անկասկած կապված են իրար և ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես չի ցանկացել ՀՀԿ-ում լինել ավելի ցածր կարգավիճակով: Սակայն, սա արդեն էական խնդիր չէ, քանի որ ՀՀԿ-ի ներսում Կարեն Կարապետյան-Հովիկ Աբրահամյան դիլեման այլևս հանգուցալուծված է Կարեն Կարապետյանի օգտին: Կամ, ավելի ճիշտ կլինի ասել հանգուցալուծված է ի վնաս Հովիկ Աբրահամյանի, նրա պարտությամբ, իսկ ահա այն, թե ում օգտին է հանգուցալուծվել դիլեման կամ որոշակի դիմակայությունը, պարզ կլինի շատ ավելի ուշ:

Դա պարզ կլինի այն բանից հետո, երբ կհանգուցալուծվի Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիլեման կամ դիմակայությունը: Ներկայումս ՀՀԿ-ում սկսվում է հենց դա, և Կարեն Կարապետյանի՝ երկրորդ անձ դառնալն ըստ էության հանդիսանում է դրա մեկնարկ:

Ակնհայտ է մի բան, որ ինչպես Աբրահամյանն ու Կարապետյանը չէին կարող եփվել մի կաթսայում, այդպես էլ ՀՀԿ կաթսայում չեն կարողանալու եփվել Սարգսյանն ու Կարապետյանը, և մեկն ու մեկը վաղ թե ուշ պետք է հեռանա, կամ ավելի շուտ՝ պետք է հեռանա ամենաուշը 2018 թվականի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը կթողնի նախագահի պաշտոնը:

Այսօր արդեն ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն ունի վարչապետի պաշտոնում 2018-ից հետո մնալու խնդիր, երբ կառավարությունը հրաժարական պետք է տա նախագահի պաշտոնաթողության ուժով: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը ներկայումս բավական աջակցություն է ստացել Մոսկվայից, քաղաքական, և համենայնդեպս հայտարարության տեսքով՝ տնտեսական: Խոսքը նրա ծրագրերին աջակցելու մասին ռուսաստանահայ բիզնեսի ներկայացուցիչների հայտարարության մասին է:

Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանը դեռևս մեկ տարի մնում է նախագահ, որի ձեռքում են ուժային կառույցներն ու իրավապահները: Իսկ առավել ևս պատերազմող երկրում սա չափազանց լուրջ քաղաքական գործոն է իրավիճակի վրա ազդելու համար: Եվ այս տեսանկյունից, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցակցությունը ծավալվելու է նաև այս առանցքում: Առայժմ իհարկե նրանք ունեն լուծելու միասնական խնդիր՝ անցկացնել խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքում ՀՀԿ-ն պահի իշխանական դիրքերը:

Միևնույն ժամանակ, էական է իհարկե, թե ինչպես են այդ դիրքերը պահվելու, այսինքն՝ ՀՀԿ-ն ունենալու է, կամ կարողանալո՞ւ է պահել բացարձակ մեծամասնություն, թե՞ ոչ: Բանն այն է, որ սրանից էապես կախված է լինելու Սարգսյան-Կարապետյան դիմակայության ընթացքը, կամ ավելի շուտ այն, թե արդյո՞ք 2018-ին ընդառաջ այլևս կձևավորվի դիմակայության նոր տանդեմ և խնդիրը այն կլինի, թե որ ազգանունն է պահպանվելու այդ նոր տանդեմում՝ Սարգսյանը, թե՞ Կարապետյանը, և ինչ ազգանուն է փոխարինելու մյուսին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում