Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը. պարզաբանում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՀակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսում ստացել է խուզարկության մոտ 400 միջնորդություն2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայնԻրազեկում․ Գյումրիում փորձարկվելու է էլեկտրաշչակԸնտրակաշառք տվողներն ու վերցնողները պետք է մինչև հաջորդ ընտրությունները մնան բանտում. Նիկոլ Փաշինյան
Քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Հրահանգել են Pregomesh խանութի ապակուց հեռացնել խաչը. Սիրուշոն լուսանկար է հրապարակել
Ռուսաստանը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում և Հայաստանում. ԶելենսկիՀայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին. ՔԿ
Թուրքիան հույս է հայտնել, որ «հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի»
ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև երկարատև կայունություն ապահովելու համար պետք է արվի ավելին․ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանի հոդվածըԿրեմլում նախընտրում են սպասել Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին, նախքան Փաշինյանին շնորհավորելըՆիկոլ Փաշինյանը մեր ձայները քչացրել է, որպեսզի պետական բյուջեից փող չստանանք. Մարուքյան
Երբ օդանավակայանում Ծառուկյանին ասել են, որ ինչ-որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից. խոսնակ
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Բելգորոդին և Տուապսեին. կան զոհերՊայքարում ենք քրեական ենթամշակույթի տարրերի դեմ. ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանությունների մասինՀրդեհ Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական կենտրոններից մեկում. կան զոհեր և վիրավորներՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ (տեսանյութ)Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվում ռուսական ածուխԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-նԱյսօր Ընկերների միջազգային օրն էՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմ տանող կամրջինԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքներըՊատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան վիճարկելու ընտրության արդյունքները. Իշխան Սաղաթելյան
Սա շատ վատ ընտրություն էր, օրինականության շատ լուրջ խնդիր կա, ով արել է՝ պետք է պատժվի. Օսկանյան (տեսանյութ)
Ինձ այդպիսի հարցեր մի՛ տվեք.արցախցի ԳՇ պետը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արցախցիներին թիրախավորելու մասին (տեսանյութ)
Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե»Ի վերջո ո՞րն է ճիշտ՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. Ռուբեն ՄելիքյանԿուզենայի լսել հետևյալ հարցերի հստակ պատասխանները. Արփինե Հովհաննիսյանը՝ ընդդիմությանըՎերահաշվարկի համար դիմել է ԲՀԿ-ն, «Միասնության թևերն» ու «Հայաստան» դաշինքըՄեքենան վերածվել է մոխրակույտի, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ԵՄ-ն Հայաստանի քաղաքական գործիչներին կոչ է անում հարգել քվեարկության արդյունքները
«Սա ակնհայտ սուտ է». Իվետա Տոնոյանը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին
Կինոն նոր է սկսվում. ձեր ցավը տանեմ, տեր կանգնեք ձեր ձայներին, մանդատները վերցրեք ու շատ արագ վայր դրեք. Ռուբեն Մխիթարյան
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ըԿեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս. ԳՇ պետԱնհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է ՓաշինյանինԵմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել ԻսրայելինԻնչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Գնում է ձայների վերահաշվարկ. սպասում ենք ԲՀԿ-ի տարբերակին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի անելիքների և քայլերի հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբԽարկովի մարզում ռուսական օդուժի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ. կան վիրավորներ
Արխիվ

«Է, թող դայակ վարձեն… այ քեզ բա՜ն». Աբովյանի քաղաքապետը՝ մանկապարտեզի վարձավճարները բարձրացնելու մասին

Աբովյան քաղաքի մանկապարտեզներում որոշել են կտրուկ ավելացնել վարձավճարները՝ 5500 դրամից հասցնելով 8000-ի: Ավելանում են բացառապես Աբովյանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող մանկապարտեզների վարձավճարները, որոնց թիվը հասնում է 9-ի:

NEWSPRESS.am-ին այս մասին ահազանգել են Աբովյանի մանկապարտեզների ծնողները:

Նրանք նշում են, որ նախ բավականին մեծ ֆինանսական խնդիրների առաջ կկանգնեն: Հատկապես խոսքը վերաբերում է այն ընտանիքներին, որտեղ կա նախադպրոցական տարիքի 2-3 երեխա: Բացի այդ, ծնողների կարծիքով, վարձավճարները բարձրացնելուց առաջ՝ հարկավոր է լուծել մի շարք խնդիրներ, որոնք այսօր առկա են մանկապարտեզում:

Այս օրերի համար` որպես առաջնային խնդիր, նրանք նշում են հարկադիր պարապուրդի մատնված մանկապարտեզների հարցը:

Մեզ հետ զրույցում ծնողներից մեկը նկատեց, որ աշխատանքի գնալիս, չգիտի, թե ում մոտ թողնի երեխային, քանի որ մանկապարտեզը փակ է՝ «ջեռուցում չկա, տնտեսում են երեխաների հաշվին»,– ասաց վրդովված ծնողը:

«Ինչպե՞ս չկա ջեռուցում, բոլոր մանկապարտեզներն էլ ջեռուցվում են, ուղղակի հիմա ժամանակավորապես փակ են»,- NEWSPRESS.am-ի հարցին ի պատասխան՝ նեղսրտելով ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

Եթե ջեռուցվում են, ինչո՞ւ են փակ, տնտեսո՞ւմ եք՝ հարցին, քաղաքապետը զարմացած տոնով պատասխանեց. «Դե որովհետև ցուրտ ա, էս ամբողջ հունվար ամիսը միշտ էլ փակվում ա»,- ասաց նա ու հավանաբար զգալով իր սխալը՝ փորձեց ուղղել իրեն. «Դե ցուրտ եղանակ ա»:

Դիտարկմանը, որ Երևանում եղանակը ևս ցուրտ է, բայց այստեղ մանկապարտեզներն աշխատում են հունվարի 9-ից, և մանկապարտեզների շենքերում ջերմաստիճանը չի իջնում +20-ից, քաղաքապետը, ըստ էության, չպատասխանեց: Նա նկատեց, որ Աբովյանում էլ չջեռուցվող մանկապարտեզ չկա, որ երեխայի համար պայմանները վատ լինի:

«Մենք վառարանով ջեռուցվող մանկապարտեզ, ցուրտ պայմաններ… նման խնդիր չունենք… չեն աշխատում, որովհետև էս ամսին միշտ էլ չեն աշխատում, հարկադիր պարապուրդ ա…»,- ասաց քաղաքապետը՝ այդպես էլ հստակ չպարզաբանելով, թե մասնավորապես ինչի՞ հետ է կապված այդ հարկադիր պարապուրդը:

Ինչ վերաբերում է վարձավճարների բարձրացմանը, ապա Վահագն Գևորգյանը նկատում է, որ յուրաքանչյուր երեխայի համար ամսական ծախսվում է 22 000 դրամ, մինչդեռ իրենք յուրաքանչյուր երեխայից ուզում են ընդամենը 8 000 դրամ, մնացած 14 000 դրամը համայնքն է վճարում:

«Մի մոռացեք, որ մենք սպասարկում ենք նաև Աբովյանի կողքի շրջանների գյուղերը»,- ասաց Վահագն Գևորգյանը՝ պարզաբանելով, որ հարևան գյուղերից շատ հաճախ բերում են Աբովյանի մանկապարտեզ՝ իհարկե ավելի բարձր վարձավճարով:

«Մեր ունեցած միջոցներով հնարավոր չէ պահել մանկապարտեզը: Եթե մենք հիմա չբարձրացնենք վարձավճարները՝ չենք կարող պահել էդ մանկապարտեզները, ու տարվա կտրվածքով հնարավոր է՝ 2-3 ամիս մանկապարտեզները չաշխատեն: Արդեն այստեղ դժգոհությունը շատ ավելի մեծ կլինի»,- նկատեց քաղաքապետն ու ներկայացրեց իր հաշվարկները. «Մի ծնողի վրա վարձավճարն ավելանում է ընդամենը 2500 դրամով, իսկ համայնքը մոտավորապես օգտվում է 40 մլն դրամից, որն ուղղվելու է մանկապարտեզի պահպանմանը»:

Իհարկե չենք քննարկում, թե իրականում ուր կարող են ուղղվել այդ գումարները, սակայն չի բացառվում նաև, որ վարձավճարները բարձրացնելուց հետո, շատ երեխաներ այլևս չհաճախեն մանկապարտեզ, և համայնքից նրանց համար ծախսվելիք գումարն, ըստ էության, ևս կտնտեսվի:

Այս դիտարկմանն ի պատասխան՝ քաղաքապետն արձագանքեց. «Է՜, դե հիմա դուք ինչպես կուզեք՝ կմեկնաբանեք, բայց ախր…. Ասեմ, էն նախորդ 5500 դրամի ժամանակ էլ ծնողները գալիս ասում էին, որ չեն կարող վճարել, մենք կա′մ զեղչել ենք, կա′մ ընդհանրապես զիջել ենք, հիմա էլ նույնը կանենք»:

Այս դեպքում թերևս վարձավճարների բարձրացումն անտրամաբանական է դառնում, քանի որ երեխաների ծնողների մի մասը վճարելու է մյուս մասի փոխարեն:

Բայց արդեն այս մասին Վահագն Գևորգյանը չի մտածում, նա պետական մանկապարտեզը համեմատում է մասնավորի հետ ու ասում, որ այնտեղ մարդիկ 50-60 հազար դրամ են տալիս: Նա այս համեմատականն անցկացնելիս՝ մոռանում է մատնանշել նաև, որ մասնավորը բավարարում է ծնողների մի շարք պահանջներ, որոնք, մասնավորապես, Աբովյանի պետական մանկապարտեզը դժվարանում է ապահովել: Ծնողներն, օրինակ դժգոհում են սննդից: Ասում են, որ կերակրացանկը երբեք պատին փակցված չի լինում, երեխան էլ քաղցած է գալիս տուն, կամ ամեն օր ասում է, թե ոսպով ապուր են կերել:

Խնդիրներից մյուսն էլ մանկապարտեզի աշխատանքային ժամն է, որը չի համապատասխանում նույնիսկ, մյուս քաղաքների պետական մանկապարտեզի ժամերի հետ, ուր մնաց մասնավորի:

Պարզվում է՝ Աբովյանի մանկապարտեզում երեխաներին մանակապարտեզից վերցնում են ժամը 16:00-ին, քանի որ դաստիարակները պահանջում են շուտ վերցնել երեխաներին: Մինչդեռ, երեխան կարող է մանկապարտեզում մնալ մինչև 17:30-ը: Աշխատող ծնողների համար սա իհարկե դժվարություններ է ստեղծում:

«Է, թող դայակ վարձեն… այ քեզ բա՜ն»,- այս դիտարկմանն ի պատասխան՝ արձագանքեց Աբովյանի քաղաքապետը:

Հավանաբար, Վահագն Գևորգյանի ձայնը, գոնե առայժմ, տաք տեղից է գալիս, քանի որ նա ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավորն է, այլև ՏԻՄ ընտրությունների ժամանակ ու մինչ օրս անկուսակցական քաղաքապետը վայելում է ՀՀԿ-ի աջակցությունը:

Արմինե Մկրտումյան