Տեղի է ունեցել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին ընդառաջ ստեղծված՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ֆիլմի ցուցադրությանը ներկա է եղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։


