«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին. ՔԿ
Թուրքիան հույս է հայտնել, որ «հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի»
ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև երկարատև կայունություն ապահովելու համար պետք է արվի ավելին․ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանի հոդվածըԿրեմլում նախընտրում են սպասել Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին, նախքան Փաշինյանին շնորհավորելըՆիկոլ Փաշինյանը մեր ձայները քչացրել է, որպեսզի պետական բյուջեից փող չստանանք. Մարուքյան
Երբ օդանավակայանում Ծառուկյանին ասել են, որ ինչ-որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից. խոսնակ
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Բելգորոդին և Տուապսեին. կան զոհերՊայքարում ենք քրեական ենթամշակույթի տարրերի դեմ. ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանությունների մասինՀրդեհ Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական կենտրոններից մեկում. կան զոհեր և վիրավորներՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ (տեսանյութ)Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվում ռուսական ածուխԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-նԱյսօր Ընկերների միջազգային օրն էՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմ տանող կամրջինԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքներըՊատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան վիճարկելու ընտրության արդյունքները. Իշխան Սաղաթելյան
Սա շատ վատ ընտրություն էր, օրինականության շատ լուրջ խնդիր կա, ով արել է՝ պետք է պատժվի. Օսկանյան (տեսանյութ)
Ինձ այդպիսի հարցեր մի՛ տվեք.արցախցի ԳՇ պետը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արցախցիներին թիրախավորելու մասին (տեսանյութ)
Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե»Ի վերջո ո՞րն է ճիշտ՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. Ռուբեն ՄելիքյանԿուզենայի լսել հետևյալ հարցերի հստակ պատասխանները. Արփինե Հովհաննիսյանը՝ ընդդիմությանըՎերահաշվարկի համար դիմել է ԲՀԿ-ն, «Միասնության թևերն» ու «Հայաստան» դաշինքըՄեքենան վերածվել է մոխրակույտի, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ԵՄ-ն Հայաստանի քաղաքական գործիչներին կոչ է անում հարգել քվեարկության արդյունքները
«Սա ակնհայտ սուտ է». Իվետա Տոնոյանը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին
Կինոն նոր է սկսվում. ձեր ցավը տանեմ, տեր կանգնեք ձեր ձայներին, մանդատները վերցրեք ու շատ արագ վայր դրեք. Ռուբեն Մխիթարյան
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ըԿեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս. ԳՇ պետԱնհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է ՓաշինյանինԵմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել ԻսրայելինԻնչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Գնում է ձայների վերահաշվարկ. սպասում ենք ԲՀԿ-ի տարբերակին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի անելիքների և քայլերի հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբԽարկովի մարզում ռուսական օդուժի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ. կան վիրավորներԵրբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»Նորից խլեցին սպասված երջանկությունը... նույն ցավն էր, նույն խեղդող անզորությունը, ինչ զգացել ու ապրել եմ նոյեմբերի 9-ին... ամաչում եմ, որովհետև դեռ չի հաղթել արդարությունը, դեռ պատասխան չեն տվել նրանք. զոհվածի մոր գրառումը՝ ընտրություններից հետոԻնչ է իրականում տեղի ունեցել ԿիրանցումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի. կան հարյուրավոր վիրավորներՊայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»Ինչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ»Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա. «Հրապարակ»«Մեր ձայները գրվել են ԴՕԿ-ի դիմաց». Ալեքսանյանի խոսքով, ՔՊ-ի ձայները կավելանան 650-ով՝ ԲՀԿ-ի հրապարակած ցուցակի «շնորհիվ»Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ»Բոլոր խնդիրների վերաբերյալ շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը․ ՏոնոյանՀամար մեկ է տրվել». «Հրապարակ»Գաբրիել Չեմբերջյանը դատի է տվել ԱՄԻՕ բանկին. 288 մլն դրամի փոխանցման օրինականության հետքերով. «Ժողովուրդ»
Արխիվ

«Գարեգին Նժդեհ» ֆիլմն առանց Նժդեհի. Ֆիլմից հանվել են նժդեհական գաղափարախոսության որոշ տեսարաններ

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի երկրպագուներն անհանգստացած են: NEWSPRESS.am-ի խմբագրություն է ահազանգել մի հեռուստադիտող, ով իր մտահոգություն է հայտնել ֆիլմում կատարված փոփոխությունների վերաբերյալ:

Բանն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության եթերով հեռարձակվում է «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, ներկայացվում է կրճատված տարբերակով:

Մեզ ահազանգող քաղաքացի Արմեն Պողոսյանը, մասնավորապես, նշեց մի քանի դրվագներ, որոնք ֆիլմի նախնական և դրանից հետո մի քանի ցուցադրությունների մեջ եղել են, իսկ այսօր չկան:

«Ես «Գարեգին Նժդեհ» ֆիլմ արդեն անգիր եմ արել այնքան նայել եմ, քանի որ այն ինձ շատ դուր է եկել: Ինձ մոտ կա նույնիսկ ֆիլմի՝ մինչ այս ցուցադրված, տարբերակը: Իսկ այն, ինչ այսօր ցուցադրվում է բավականին կրճատված և աղավաղված է»,- ասում է մեր զրուցակիցն ու մատնանշում Նժդեհի՝ արդեն հասուն տարիքի, դրվագներ, որի հիմքում ամբողջովին դրված էր նժդեհական գաղափարախոսությունն ու, որոնք այսօր հանվել են ֆիլմից: Նա մեզ տրամադրեց նաև հանված տեսարանների լուսանկարներ, որոնք նկարել էր իր տան հեռուստացույցից:

garegin-njdeh-film-3

garegin-njdeh-film-1 garegin-njdeh-film-2

Արմեն Պողոսյանը, ով գրականությունից քաջ ծանոթ է Նժդեհի կյանքին, նկատում է՝ Ֆիլմում թողել են դրվագներ, որոնք ընդհանրապես չեն առնչվում սպարապետի հետ: Նա, մասնավորապես, նշում է Նժդեհի սիրուհու հետ կապված տեսարանները, որին մարմնավորում է Նազենի Հովհաննիսյանը: «Ես Նազենիի դեմ ոչինչ չունեմ, բայց այդ պոռնո  դրվագներն իրականությանը չեն համապատասխանում: Բան չունեմ, ասելու՝ գուցե ռեժիսոր Քեշիշյանը փորձել է այդ կերպ գեղարվեստական ինչ-որ գեղեցիկ երանգ տալ ֆիլմին, բայց դա ամբողջությամբ աղավաղել է իրականությունը: Ու հիմա նայում եմ ֆիլմը և զարմանում, եթե պետք է կրճատվեր այն ու հանեին ինչ-որ կադրեր, դրվագներ, ապա դա հենց ադ սիրավեպի հետ կապված տեսարանները պետք է լինեին, ոչ թե աղճատեին Նժդեհի խոսքն ու հետևաբար նրա գաղափարախոսությունը»,- վրդովված ու նեղսրտած ասում է 60-ամյա Պողոսյանը:

Նա նկատեց, որ ֆիլմը կրճատվել է մոտավորապես 1 ժամով:

Պարզաբանելու համար, թե ինչո՞ւ են ֆիլմից հանվել Նժդեհի հասուն տարիքի որոշ տեսարաններ, NEWSPRESS.am-ը փորձեց կապ հաստատել ֆիլմի ռեժիսորի՝ Հրաչյա Քեշիշյանի հետ, ով նաև «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության տնօրենն է, սակայն պարզվեց, որ նա Հայաստանում չէ: Մեզ հայտնեցին, որ Քեշիշյանը մեկնել է նկարահանումների և կվերադառնա մեկ շաբաթ հետո:

Քանի որ Գարեգին Նժդեհին հասուն տարիքում մարմնավորում է Արտաշես Ալեքսանյանը, ուստի փորձեցինք զրուցել նրա հետ ու հասկանալ, թե ինչո՞ւ են ֆիլմից հանվել իր մասնակցությամբ դրվագները: Արտաշես Ալեքսանյանը մեզ հետ զրույցում անկեղծ զարմացավ: Նա նշեց, որ չի նայել «ԱրմՆյուզ» -ով հեռարձակվող ֆիլմը ու տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Այն, ինչ տեսել է մինչ այդ՝ տեսել է մեծ էկրանին և ամբողջությամբ: Դերասանը հորդորեց այդ մասին խոսել ռեժիսորի հետ:

Սցենարի հեղինակ Քրիստ Մանարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Նազենի Հովհաննիսյանի հետ տեսարանները տեղին չէ կապել «պոռնկության» հետ, բայց թե ինչու են հանվել որոշ այլ տեսարաններ՝ նա չգիտի: Սցենարիստը նկատում է, որ ֆիլմն ի սկզբանե երկար էր ստացվել. «Գուցե Քեշիշյանը փորձել է կարճացնել ֆիլմը, կամ գուցե հեռուստատեսությամբ այլ կերպ են ցուցադրում, իսկ մեծ էկրանին արդեն ամբողջությամբ. Ես չգիտեմ…»,- ասաց Քրիստ Մանարյանը:

Ֆիլմի հերոսներից մեկի՝ դերասան Վիգեն Ստեփանյանի հետ մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել:

Այնպես որ՝ այս հարցի պատասխանը կարող ենք ստանալ միայն մեկ շաբաթ հետո, երբ Քեշիշյանը վերդառնա գործուղումից: Սակայն հարկ է նկատել, որ մինչ այս, առանց նժդեհական գաղափարախոսությամբ կադրերի կրճատման էլ կինոքննադատները կասկածել են՝ այն Նժդեհին արժանի՞ ֆիլմ էր, թե՞ ոչ:

Դեռ այն ժամանակ կարծիք կար, որ ռեժիսորը նպատակ է ունեցել Գարեգին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանել, բայց արդյունքում նկարահանել է ֆիլմ, որտեղ բացակայում էր Գարեգին Նժդեհն ու նրա գաղափարախոսությունը: Իհարկե, բացառությամբ որոշ դրվագների, որոնց մեծ մասն այսօր պարզվում է չկան:

Արմինե Մկրտումյան