NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«ՀԺ». Արգամ Աբրահամյանն Արտաշատի բյուջեից գումարներ է բաժանում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Աբրահամյանը` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, անհատույց դրամական օգնություն է բաժանում Արտաշատի բնակիչներին: Այսինքն՝ համայնքի բյուջեից է վճարում այս գումարը, իսկ թե ինչ սկզբունքով, անհայտ է:

Մինչ շարքային քաղաքացիներին անցնելը ներկայացնենք Արգամ Աբրահամյանի՝ քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրելու որոշումը: Դեկտեմբերի 16-ին քաղաքապետը տոներին ընդառաջ իր աշխատակիցներին պարգևատրել է կլորիկ գումարով: Պարգևատրման համար քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեից տրամադրել է 7 միլիոն 364 հազար դրամ գումար, որը բաժանվել է 67 աշխատակցի: Պարգևատրվածների մեջ է նաև Արգամ Աբրահամյանի տեղակալ Գագիկ Պողոսյանը, որը երեկ լքեց ՀՀԿ-ն: Նա ստացել է 190 հազար դրամ պարգև: Նույն չափով է պարգևատրվել նաև Արգամ Աբրահամյանի մյուս տեղակալը՝ Իսահակ Գրիգորյանը: Բարեբախտաբար, Արգամ Աբրահամյանն այս որոշմամբ ինքն իրեն չի պարգևատրել:

2017 թվականի հունվարի 26-ին, սակայն նա կայացրել է նաև «N11-Ա» որոշումը, որով 395 հազար դրամ է տրամադրել թվով 20 քաղաքացու: Հատկացված գումարները բաշխվել են 20 բնակչից յուրաքանչյուրին, հիմնականում 20 հազար դրամի չափով, սակայն մի քանիսին 40 հազար դրամ է հատկացվել, որոշներին էլ՝ 10 հազարական: Այս որոշման հիմք է համարվել բնակիչների դիմումը, սակայն դիմումի բովանդակությունը որոշման մեջ մանրամասներ չի ներկայացվում:

Արգամ Աբրահամյանի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հատկացվել է 258 հազար դրամ մի խումբ արտաշատցիների: Դեկտեմբերի 22-ի նմանատիպ որոշմամբ էլ Արտաշատ համայնքի բյուջեից 230 հազար դրամ է հատկացվել կրկին նույն նպատակի համար՝ «Արտաշատ համայնքի մի խումբ բնակիչների անհատույց դրամական միջոց հատկացնելու համար»: Այս անգամ գումար է հատկացվել թվով 17 քաղաքացու:

Դեկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Արգամ Աբրահամյանը 350 հազար դրամ է հատկացրել մի խումբ արտաշատցիների: Համայնքային միջոցներն այս անգամ բաշխվել է 24 հոգու միջև: 360 հազար դրամ բաժանվել է դեկտեմբերի 9-ի որոշմամբ: Այս անգամ 20 հոգի է անհատույց դրամական օգնություն ստացել՝ սեփական դիմումի համաձայն: 310 հազար դրամ Արգամ Աբրահամյանը հատկացրել է դեկտեմբերի 6-ի որոշմամբ:

Արգամ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից առաջ, իր իսկ համայնքի բնակիչներին փոքրիկ նվերներ է անում գումարի տեսքով, որն իր անձնական միջոցները չեն:

Հիշեցնենք, որ նման գործընթաց տեղի ունեցավ Կոտայքի մարզկենտրոն Հրազդան համայնքում 2016 թվականի ապրիլին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ: Գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն ապրիլի ընտրությունների արդյունքում վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում:

Արգամ Աբրահամյանի դեպքը մի փոքր այլ է: Մամուլում գրվել է արդեն, որ Հովիկ Աբրահամյանի տղան ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում՝ առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում