Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան
Ես սա կատարեցի․ Ալեն Սիմոնյանի նշանածն ուրախ է, որ ստորագրեց ամուսնության պետական գրանցման փաստաթուղթ (տեսանյութ)
Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ»49.745% ձայն ստացած ուժի էլեկտորատին թվում է, որ Ծաղկաձորի ճոպանուղին այլևս իրենցն է՝ անվճար են օգտվելու․ Կարեն ՀեքիմյանՀրաձգություն ԱՄՆ-ի Դելավեր նահանգի հիվանդանոցներից մեկում. կան վիրավորներ«Իրավունք». Թող տվայտվեն մինչեւ առաջին-երկու նիստը. ինչ «սյուրպրիզ են» պատրաստել ՔՊ-ականներըՋրասուզակը Փամբակ գետում հայտնաբերեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը«Իրավունք». «Պիտի վնգստան». Փաշինյանը վստահեցրել է՝ ամեն ինչ անելու է, որ ընդդիմադիրները հրաժարվեն մանդատներիցՀայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակումները պայմանավորված չեն քաղաքականությամբ. Россельхознадзор-ի ղեկավարԱԺ-ն շարունակում է քառօրյա նստաշրջանի աշխատանքները. ՈւՂԻՂ«Ժողովուրդ»․ Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում«Հրապարակ». 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
«Հրապարակ»․ Փարսյանը հուսախաբ է եղել «Ժողովուրդ». ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է«Հրապարակ». Արևմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ «Իրավունք». Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհումՆիկոլ Փաշինյանը քաղաքական փակուղու մեջ է. Strategic Culture«Հրապարակ»․ Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են«Ժողովուրդ». Նոր ճնշումը ընդդիմադիրների վրա խորանում է. կալանք, կալանք մինչև վերջ«Հրապարակ»․Պետական աշխատողներին գաղտնալսում են. «ԱԱԾ-ում գիտեն՝ ում օգտին եք քվեարկել»«Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ»Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել էՓաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետԱրամ Ա-ն վերահաստատել է աջակցությունը Երուսաղեմի եկեղեցիներին«Վնուկովո» օդանավակայանում հանվել են ժամանակավոր սահմանափակումներըԻսրայելում մտավախություն ունեն, որ Իրանը կօգտագործի 60-օրյա բանակցությունները միջուկային ծրագիրն առաջ տանելու համարՈւկրաինայի ռազմական ինքնաթիռ է կործանվելԿազանում կանցկացվի ՌԴ–ԱՍԵԱՆ գագաթնաժողովը. մանրամասներՈղբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՄեր նպատակը դեպի Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ. ՊապոյանՌուսաստանի օրը Աստանայում նշել են դիվանագիտական և քաղաքական շրջանակների մասնակցությամբՕմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները կողմ են Հորմուզի նեղուցում ազատ նավարկությանըԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղը«Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծությունՀայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերը«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականներՖրանսիական «Thales»-ը և հայկական «ԲուՏեխ»-ը ռազմավարական գործընկերություն են հաստատելՄիայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման ԾառուկյանՄեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելիԱրման Բաբաջանյանը դիմում է ՍԴ՝ վիճարկելու «միջավայրը, որում ձևավորվեցին քվեարկության արդյունքները»Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՏիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվել է«Վրացական երկաթուղու» նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներինԱդրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանքՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահինՈրևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել․ ՄիկոյանՖոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանը զգաց՝ կարող է ինքնուրույն ֆիգուր դառնալ ու պոկվեց դուրս. ամեն մի զինվոր ուզում է ձի ներկայանալ

Եթե Հայաստանում տիրող նախընտրական իրավիճակը նախագահի ինստիտուտի կողմից նույնիսկ վերահսկվում է, ապա նախագահականից խորհրդարանականի անցման դեպքում՝ այդ վերահսկողությունը թուլանում է: NEWSPRESS.am-ի հետ զրույցում Հայաստանում տիրող նախընտրական վիճակի ու ՀՀԿ-ից արտահոսքի մասին իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա իրավիճակը ներկայացնում է փոխաբերական իմաստով՝ համեմատելով շախմատի հետ:

«Օրինակ՝ տեսե՛ք, Հովիկ Աբրահամյանը նախագահի մերձավորն էր, բայց զգաց, որ կապերը թուլանում են, և ինքը կարող է ինքնուրույն ֆիգուր դառնալ ու պոկվեց դուրս: Խորհրդարանականի դեպքում այդպես է՝ վերահսկողությունը թուլանում է, և ամեն մի զինվոր ուզում է ձի ներկայանալ…»,- ասում է Շիրինյանը:

Ճշտող հարցին, թե ՀՀԿ-ից նեղացածները դուրս են գալիս և ո՞ւժ դառնում, քաղաքագետն արձագանքեց.
«Չէ՛, նեղացածը ո՞րն է, հիմա ամեն մեկն իրեն տղամարդ է զգում: Մինչ այդ նախագահի դիմաց ոտերի թաթերի վրա պարում էին, հիմա նրանցից ամենքն իրենց «փոքրիկ նախագահներ» են պատկերացնում, խմբի ղեկավար… ես ի՞նչ իմանամ»,- ասում է քաղաքագետն ու հավելում, որ եթե կուսակցությունները քաղաքականապես հասուն չեն լինում, էդ խորհրդարանական համակարգին չեն անցնում:

Լևոն Շիրնյանը հիշեցնում է, որ դեռ երկու տարի առաջ ինքն այն պնդում էր, որ հնարավոր չէ քաղաքական կուսակցությունների առողջ համակարգ չունենալով հանդերձ՝ անցնել խորհրդարանական հանրապետության մոդելի:

Քաղաքագետը նկատում է նաև, որ կուսակցության անդամները լքում են ՀՀԿ-ն, որպեսզի այլ խմբերում կարողանան լուծել իրենց հարցերը, մտնեն խորհրդարան, վերածվեն ճնշման խմբերի և ունենան իրենց փայաբաժինը:

«Տեսե՛ք, դրա համար էլ երկրի ճգնաժամը հաղթահարելու ծրագիր չեն ներկայացնում, չունեն արտաքին կամ ներքին քաղաքականության վերաբերյալ հայեցակարգային քննարկումներ, արտագաղթի կասեցման վերաբերյալ քննարկում չկա՝ դա նրանց չի հետաքրքրում. նրանց նպատակը խորհրդարան մտնելն է»,-նկատում է քաղաքագետը և ավելացնում. «Մղվում են խորհրդարան, որպեսզի պաշտպանեն իրենց ու իրենց խմբային շահերը, և կարողանան բարգավաճել»: