Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ինՌեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներիցՀԱՊԿ–ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերըԲՀԿ-ն հայտարարում է՝ արձանագրված բացթողումները ազդել են ընտրությունների արդյունքների վրաԱրտակարգ դեպք՝ Երևանում․ Բուզանդում հաստաբուն ծառը արմատից պոկվել է24 ժամ ջուր չի լինիԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններինԵվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նվազեցնել ռոումինգի ծախսերըԻրանի ԱԳ նախարարը հայերեն ուղերձով շնորհավորել է ՓաշինյանինԻրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումներըԵՄ-ն շարունակելու է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. Կոշտայի հայտարարությունըԺողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահԷրդողանը փակ ձևաչափով ընդունել է հայոց պատրիարք Սահակ ՄաշալյանինՊետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. ՄելիքյանԱդրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունըԵԱՏՄ-ում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 94 տոկոսի. Ալեքսեյ ՕվերչուկՍպերցյանը ՌՊԼ-ում բացարձակ առաջատար է դարձել կարևոր ցուցանիշովԱլեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաԲաքուն անհանգստացած է՝ ՔՊ-ն Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել. Վարդան ՈսկանյանԻսրայելը և Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը. ԹրամփԵրևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Վրաստանից շնորհավորել են Ալեն Սիմոնյանին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ–ն ձկնամթերք արտադրողների հետ քննարկել է ոլորտում ստեղծված իրավիճակը Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Փաշինյանին «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին». Դանիայի վարչապետ Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ. Ֆարմանյան Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳ նախարար Փաշինյանի քայլերը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը և համագործակցության․ Իսրայելի ԱԳՆ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Եղեգնաձորում գործարկվելու են էլեկտրական շչակներԵս հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Մարտա Կոսը հայտարարել է Հայաստան իր այցի մասին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայց են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ-ի․ պահանջում են հերքում և փոխհատուցում՝ 12 մլն դրամի չափովԷս խայտառակ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են ոչ թե էն մարդիկ, ում վիժվածքը ողջ գիշեր զանգել աղաչել է, այլ ընդդիմությունը․․․ եթե վերցնի մանդատները․ Արթուր ԴանիելյանԲելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար«Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում, սակայն թվերը խոսում են այլ բանի մասին». Հենրիխ ԴանիելյանԿոտայքի մարզի բազմաթիվ հասցեներում 1 օր ջուր չի լինի
Քաղաքականություն

Կրիմինալներով լեցուն ԱԺ-ի հետ մեծ հույսեր չեմ կապում. Մհեր Շահգելդյան

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը մի լավ բան չի ակնկալում ապագա խորհրդարանի հետ կապված: Այդ մասին նա իր դիրքորոշումն արտահայտեց ԱԺ ճեպազրույցների ժամանակ:

Պատգամավորի դիտարկմամբ՝ ԱԺ-ն ձևավորվել է մեծ չափով օլիգարխիկ, թաղային հեղինակություններով, և կան պատգամավորներ, որ այս ամբողջ ընթացքում մեկ ելույթ էլ չունեցան, մասնակցություն չունեցան օրինաստեղծ գործունեությանը: Այժմ ցուցակները դարձյալ կազմվում են թաղային հեղինակություններով, օլիգարխներով:

«Ռեյտինգային համակարգով այս ընտրությունները դառնում են ավելի շատ մեծամասնական, քան համամասնական, իսկ կրիմինալներով լեցուն ԱԺ, եթե ունենալու ենք, ապա երկրում եղած խնդիրների վերջը չի երևում»,- նկատեց Մհեր Շահգելդյանը:

Նա նշեց նաև, որ ընտրություններին միայնակ են մասնակցելու՝ առանց դաշինքի:

«Անկախ Հայաստանի 25 տարվա պատմությունը ցույց է տալիս՝ դաշինքները, որ ձևավորվում են ոչ գաղափարական հենքի վրա, ընտրություններից հետո սկսում են ապակենտրոնացման գործընթացների մեջ հայտնվել»,- ասաց Շահգելդյանն՝ ընդգծելով, որ լավատես են՝ այս ընտրություններում իրենց հաջողությունների ու հաղթանակների հետ կապված: