Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Հասարակություն

Ինչպես են մանկավարժները կեղծիքով «կոփում» ապագա քաղաքացուն. Անահիտ Բախշյան

Տարածքային օլիմպիադաների ընթացքը պատշաճ կերպով չի վերահսկվում ԿԳՆ-ի կողմից, ինչի հետևանքով բազմաթիվ կեղծիքներ են կատարվում: Այդ մասինհայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Բարև Երրան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Նա իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է.

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանից մի նամակ եմ ստացել, որտեղ դպրոցականը բարձրաձայնում է առարկայական օլիմպիադաներում տեղ գտած կեղծիքների ու ամենաթողության մասին: Ցավն այն է, որ այս բողոքը միայն իրենը չէ, նման բողոքներ շատ եմ լսում, որովհետև տարածքային օլիմպիադաների ընթացքը պատշաճ կերպով չի վերահսկվում ԿԳՆ-ի կողմից, ստուգող հանձնաժողովների անդամների անկանխակալ լինելը չի ապահովվում, որովհետև դրանք տեղական կադրերով են միայն համալրված և, ինչպես գրել է Սերգեյը, հաճախ մասնակիցներին տրվող միավորները ոչ թե աշխատանքի բովանդակությանն են տրվում, այլ՝ թե ով է, ում զավակն է:

Այսօր նամակով դիմել եմ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ խնդրելով ստուգել Սերգեյ Հայրապետյանի նամակում նկարագրված փաստերն ու վերականգնել տղայի աշխատանքի արդար գնահատականը:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սերգեյի նամակը՝ ուղղված ԿԳ նախարարին.

«Բաց նամակ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանին

Հարգելի պարոն նախարար, այս նամակով Ձեզ և հանրությանը ուզում եմ տեղեկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի ք. Մարտունու «Հայոց լեզու» առարկայի տարածաշրջանային օլիմպիադայի ստուգման և ամփոփման ժամանակ տեղի ունեցած խարդախությունների մասին: Ուզում եմ տեղեկացնել, որ ստուգման ժամանակ գործել է ոչ թե հավասարության սկզբունքը, այլ վառը արտահայտվել է կողմնապահությունը:

Մի շարք աշակերտների գրավորներ նույնիսկ չեն ստուգվել, մի մասին թերի է ստուգվել՝ պակաս են եղել միավորները, իսկ ում համար ասված է եղել, նշանակվել է շատ ավելի բարձր, քան իրականում եղել է:

Ներկայացնեմ իմ սեփական օրինակը: Նախ օլիմպիադայի արդյունքները մյուս դեպքերում դպրոց է ուղարկվում 1-2 օր հետո, իսկ այս դեպքում արդյունքները դպրոց հասան 5 օր հետո: Իմացա, որ վաստակել եմ ընդամենը 4.5 միավոր, որը շատ ավելի քիչ էր, քան իմ պատկերացումները: Համոզված լինելով սեփական ուժերի վրա՝ որոշեցի գնալ և պահանջել իմ առաջադրանքների թերթիկը: Նայելով իմ առաջադրանքների թերթիկին՝ կարելի էր հասկանալ, որ ստուգողը եղել է կողմնապահ կամ անարժան հայոց լեզվի ուսուցիչ կոչմանը: Թերթիկի վրա գրված էր 6.25 միավոր, այն էլ այն դեպքում, երբ ստուգված չէին առաջադրանքների մի մասը, որոշներից զուտ միավորներ էին պակասեցված, իսկ այն բառերը, որոնք ուսուցչի մտահորիզոնից դուրս են եղել, համարվել են սխալ: Պահանջեցի կրկին ստուգել առաջադրանքները, իրավիճակը հիմնովին փոխվեց՝ միավորներս դարձան 8.25: Իրավիճակի բացատրությունը պահանջելով տարածաշրջանային դպրոցների ղեկավարից՝ ստացա այսպիսի պատասխան, որ այս ամենը թյուրիմացության արդյունք է, որ ստուգող ուսուցիչը եղել է անուշադիր: Չհամաձայնելով թյուրիմացության հետ՝ պնդեցի, որ ստուգեն բարձր միավորներ վաստակած աշակերտների գրավորները, որոնց մի մասը պաշտոնյաների երեխաներ են: Ստուգելուց հետո պարզվեց, որ դրված միավորները չեն համապատասխանում իրականությանը: Ներկա գտնվողները սկսեցին կրկին առռաջ քաշել թյուրիմացության վարկածը, սակայն իրենք էլ չէին հավատում իրենց խոսքերին: Ինձ ասացին, որ ես անցնում եմ մարզային փուլ, սակայն իմ պահանջը հաջորդ փուլ անցնելը չէր, այլ արդարության ու հավասարության վերականգնումը: Ես նրանց խնդրեցի, որ ստուգեն բոլորի գրավորները, նրանք պատճառաբանեցին, որ ժամանակ չունեն: Այդպիսով՝ բոլոր գրավորները, բացառությամբ իմ գրավորի, մնացին անարդարության ու խարդախության կնիքով:

Այսօր դպրոցում տեղեկացա, որ իմ հեռանալուց հետո կրկին իջեցվել է իմ գնահատականը, որպեսզի մարզային փուլ անցնեն իրենց նախընտրած աշակերտները: Կրկին ու կրկին առերեսվելով անարդարության հետ՝ որոշեցի այս անգամ դիմել Ձեզ:

Այժմ գիտեք մի շատ կարևոր խնդրի մասին, որը կոտրում է աշակերտի թևերը և ավելի ու ավելի ամրացնում անարդարության հիմքերը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս խնդրին, հարկ եղած դեպքում կարող եմ Ձեզ ներկայացնել իմ առաջադրանքների թերթիկի նկարները, որտեղ ամեն ինչ ակնհայտ է դառնում, և ուզում եմ վստահեցնել, որ այս հանգամանքը չի վերաբերում միայն մեկ տարիքային խմբի, այլ՝ բոլոր խմբերին:

Այս ամենից հասկանալի է դառնում, որ դպրոցում աշխատում են և օլիմպիական հանձնաժողովի անդամ են դառնում հայոց լեզվի այնպիսի մասնագետներ, որոնք չգիտեն նույնիսկ «մեղանչել» բառի նշանակությունը կամ զուտ շահի, ինքնագնահատականի բարձրացման համար դիմում են խարդախության:

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր արձագանքին»: