Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Արխիվ

Ապրիլին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված. ԼՂՀ ՄԻՊ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանն ու Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամ Ֆրանկ Էնգելը փետրվարի 14-ին Ստրասբուրգում ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույց են ներկայացրել, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև։

«Զեկույցում բերված տեղեկությունները տագնապալի են միջազգային հանրության համար՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

2016թ. ապրիլին ադրբեջանական զորքերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և ծանր խախտումները դեռևս ճիշտ, համարժեք պատասխաններ են պահանջում հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից և անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար»,-նշվում է զեկույցի նախաբանում:

Այնուհետև փաստաթղթի հեղինակները ներկայացնում են քառօրյայի պատմությունը՝ մանրամասներ ներկայացնելով ԼՂ սահմանի երկայնքով ադրբեջանական սադրանքի և ագրեսիայի, կիրառած ծանր զինատեսակների, զինծառայողների և խաղաղ բնակիչների գլխատումների, նրանց կտտանքների ենթարկելու, դիակների պղծման, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների արկակոծման վերաբերյալ:

Նշվում է, որ տվյալ զեկույցի շրջանակում դիտարկվում է ապրիլյան քառօրյայի ընթացքում՝ ԼՂ նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի ժամանակ, ԼՂՀ զինվորների և քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործության 3 տեսակ: Դրանք են՝ կտտանքները, մահապատիժներն ու զոհվածների դիակների պղծումը:

Թվարկված բոլոր գործողություններն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով ու համարվում են միջազգային իրավունքի ծանր խախտում: Հայտնի է, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին փոխանցված բոլոր դիակների վրա կտտանքների և պղծման հետքեր են հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, ներկայացվում են հայկական կողմի ներկայացուցիչներին գլխատելու, նրանց ականջները, մարմնի այլ մասերը կտրելու, աչքերը հանելու ու մարմնական այլ տանջանքների ենթարկելու բազում ապացույցներ:

Զեկույցի եզրակացությունում նշվում է, որ ապրիլյան քառօրյայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված ու կրել են կանոնավոր բնույթ: Փաստաթղթի հեղինակներն իրավապաշտպանների ուշադրությունը հրավիրում են այն փաստի վրա, որ քառօրյայի ժամանակ ադրբեջանական կողմը հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին սպանել է զուտ ազգային պատկանելիության պատճառով:

«Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ Ադրբեջանը պետական մակարդակով է կրում երկրի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը և պարտավոր է հետաքննել ու դատական կարգով հետապնդել տեղի ունեցածի բոլոր պատասխանատուներին»,-նշվում է եզրակացությունում:

Հավելենք, որ սա ԼՂՀ ՄԻՊ կողմից ապրիլյան քառօրյայի շրջանակում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ 3-րդ զեկույցն է: Այն ներկայացվել է 2 տարբերակով. առաջինը չի պարունակում զոհված հայ զինծառայողների անուններն ու նրանց դիակները պղծելն ապացուցող լուսանկարները, մինչդեռ 2-րդ տարբերակն ավելի մանրակրկիտ է և ունի գրաֆիկական բնույթ, ուստի՝ նախատեսված չէ հանրային հրապարակման համար:

Զեկույցի ներկայացմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը նկատել է, որ «չճանաչված Արցախում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պակասը թույլ է տալիս մարդկանց մտածել, թե կարող են իրենց ուզածն անել և որ հետագայում այդ արածներն ապացուցելն անհնարին կլինի»: Մելիքյանի խոսքով՝ այս հանգամանքն անհանգստանալու լուրջ առիթ է տալիս: