COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Քաղաքականություն

Չարտոնված զրույցներ՝ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

Վերջին շրջանում, հասկանալի պատճառներով չէի հասցրել մամուլին հետևել, և երեկ կեսօրին աչքովս ընկավ տեղեկատվությունն այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին հնարավորություն չեն տվել տեսակցել Սեֆիլյանի հետ:

Քաղբանտարկյալ լինելու փորձից գիտեմ, որ երբ տեսակցել չեն թողնում պաշտպանին, դա լարվածության ամենաբարձր կետն է, մանավանդ որ բանտից ինձ ծանոթ էր նաև չթողնելու պատրվակը. պաշտպանի թղթապանակի պարունակության ստուգման փորձը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:

Նախորդ օրերի տեղեկատվության մեջ գտա նաև Սեֆիլյանի խցի խուզարկության, գրենական նշանակության պիտույքների առգրավման, պահման պայմանների խստացման մասին տեղեկություններ: Այս ամենը ակնհայտ դարձրեց, որ պետք է մեկնեմ «Արմավիր» ՔԿՀ՝ Սեֆիլյանի պահման պայմաններին ծանոթանալու:

Վերջին ամիսներին, ի դեպ, «Սասնա ծռերի» կալանավորված անդամների հետ հանդիպելու, նրանց պահման պայմաններին ծանոթանալու փորձերս ձախողվել են, որովհետև քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները բացառել են նրանց հետ որևէ շփում, պատճառաբանելով, թե քննիչը «Սասնա ծռերի» կալանավորված անդամների տեսակցությունների վրա արգելանք է դրել:

Վերջին ամիսներին այս թեման մի քանի անգամ քննարկել եմ արդարադատության նախարարության, քննչական մարմինների, գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ, փորձելով նրանց հանդարտ պայմաններում բացատրել, որ այդ արգելքը որևէ կերպ չի կարող տարածվել ԱԺ պատգամավորների վրա, որովհետև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պատգամավորները քրեակատարողական հիմնարկներում որևէ սահմանափակման հանդիպել չեն կարող:

Այս հարցում նախորդ օրը կարծես թե ընդհանուր հայտարարի եկանք Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ, երբ Էդմոն Մարուքյանի հետ կարողացանք ի վերջո ծանոթանալ Հաց բերող Արթուր Սարգսյանի պահման պայմաններին, տեսնել նրան եւ այն սենյակը որտեղ պահվում է: Ու հատկապես սրանից հետո անակնկալ էր, երբ «Արմավիր» ՔԿՀ վարչակազմը հայտարարեց, թե չի պատրաստվում ինձ ծանոթացնել Ժիրայր Սեֆիլյանի պահման պայմաններին: Ավելի ճիշտ՝ պատրաստ են ծանոթացնել, բայց ինձ կարող են ցույց տալ Սեֆիլյանի խցին ճիշտ նման ուրիշ խցեր, իսկ հենց Սեֆիլյանի պահման պայմանների մասին չեմ կարող տեղեկություններ ստանալ ոչ անձամբ Սեֆիլյանից, ոչ էլ տեսնել նրա խուցը:

Սկսվեց ամեն անգամվա քննարկումը քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչների հետ: Ստիպված զանգեցի Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Վերջինս, ինչպես միշտ, ասաց, որ Քրեակատարողական հիմնարկը օրենքով սահմանված ձևով կապահովի իմ իրավունքները, հետո «Արմավիր» ՔԿՀ-ի պետը, ենթադրում եմ Օսիկյանի հետ խոսելուց հետո՝ ասաց նույնը ինչ ասում էր դրանից առաջ, հետո նորից զանգեցի Օսիկյանին: Վերջինիս հեռախոսը անհասանելի էր դարձել: Զանգեցի ընդունարան: Քարտուղարուհին հավաստիացրեց, թե շտապ և կարևոր խորհրդակցություն է սկսվել նրա մոտ, խնդրում է, որ կես ժամից զանգեմ:

Ի վերջո, հասկանալով, որ Օսիկյանը իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը՝ ՔԿՀ ներկայացուցիչներից պահանջեցի ինձ ուղեկցել ռեժիմային գոտի: Ապա այն մասնաբաժին, որտեղ գտնվում է Սեֆիլյանի խուցը:

Հասանք տեղ, բայց այստեղ էլ ասացին, որ միայն Սեֆիլյանի խցին մոտակա դատարկ խցերը կարող են ինձ ցույց տալ և ընդամենը: Օգտվելով առիթից՝ դատարկ խցերը նայեցի, զբոսանքի վայրը, բայց ի վերջո նորից պահանջեցի ինձ ծանոթացնել Սեֆիլյանի պահման պայմաններին, որովհետև այն դատարկ խցերը, որ ինձ ցույց էին տալիս՝ բնակեցված չէին, դրանցում ոչ սեղան կար, ոչ պահարան, ոչ անկողնային պարագաներ և դատարկության պատճառով ավելի շատ նման էին պատժախցի. «Մի՞թե նման պայմաններում եք պահում Սեֆիլյանին»,- հարցնում էի ես և ստանում բացասական պատասխան: «Դե, ապացուցեք»,- պահանջում էի ես:

Նորից սկսվում էր նույն քննարկումը, թե ինչը կարող եմ համարել տեղեկատվություն Սեֆիլյանի պահման պայմանների մասին, որն է տեսակցություն, որը տեսակցություն չի, ում վրա է տարածվում քննիչի որոշումը և ում վրա չի տարածվում:

Այս ամենը ավարտվեց նրանով, որ շատ հստակ հայտարարեցի, որ քրեակատարողական հիմնարկի, ավելի ճիշտ Սեֆիլյանի պահման մասնաբաժինը չեմ լքի այնքան ժամանակ, մինչև հստակ չիմանամ Սեֆիլյանի խցում առկա վիճակի մասին:

Ի վերջո, մի քանի ժամից բանը հասավ այնտեղ, որ հայտարարեցի՝ ԱԺ պատգամավորի իմ լիազորության բերումով պատրաստվում եմ մոտենալ Սեֆիլյանի խցին, բացել դռան դիտանցքը, և սեփական աչքերով տեսնել Սեֆիլյանի խուցը: Ու երբ պատրաստվում էի իրականացնել այս գործողությունը՝ քրեակատարողական ծառայության երկու-երեք աշխատակից պատ կազմեցին իմ ու Սեֆիլյանի խցի դռան միջև:

Մոտավորապես երեք ժամ կանգնել եմ Սեֆիլյանի խցի դռնից մեկուկես մետր հեռավորության վրա: Իմ ու դռան միջև՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ: Այս ընթացքում, ի դեպ, Սեֆիլյանը իմացել էր, որ ՔԿՀ-ում եմ, որովհետև «Արմավիրի» ներկայացուցիչները նրան առաջարկել էին հինգ րոպեով դուրս գալ խցից, որովհետև ես ուզում եմ ծանոթանալ իր պահման պայմաններին, բայց իրեն տեսնել չեմ կարող: Ժիրայրն էլ ասել էր, որ պատգամավորը իրավունք ունի իր խցում գտնվելու, խցում իր հետ հանդիպելու, և ինքը պահանջում է, որ ինձ իր խուց մտնելու և իրեն տեսնելու հնարավորություն տան:

Այս ասելով, սակայն, Սեֆիլյանը մտածել էր, թե գտնվում եմ քրեակատարողական հիմնարկի վարչական մասում, ու չէր կռահել, որ իրենց մասնաբաժնի վարչական սենյակում եմ և դեռ մի քանի ժամ գտնվելու եմ մոտակայքում:

Ու երբ միքանիժամյա սպասումներից հետո հասկացա, որ ավելի ակտիվ գործողություններ պետք է ձեռնարկեմ, ու դիրքավորվեցի խցի փակ դռան դիմաց, Սեֆիլյանը այդ ընթացքում բոլոր հնարավոր լուրերը լսեց՝ ռադիոյի և հեռուստացույցի ձայնը ահագին բարձր: Ժամը 19.00-ի «Ազատություն» ռադիոկայանի ավարտեց, հեռուստացույցով սկսեց լուրեր լսել: Ու այսպես՝ մինչև մոտավորապես ժամը 22-ը: Այս ընթացքում մի անգամ նույնիսկ փռշտաց: Ասացի՝ առողջություն Ժիրայր: Բայց լուրերով էր կլանված, չլսեց:

Ի վերջո, սակայն, երեքժամյա հերթապահությունս արդյունք տվեց: Հեռուստացույցը անջատեց, ու երբ ինչ-որ բան էինք խոսում քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ, ձայնս ճանաչեց ու ձայն տվեց: Բնականաբար՝ արձագանքեցի: ՔԿՀ ներկայացուցիչները, ինչքան էլ ջանացին, չկարողացան այլևս խոչընդոտել մեր զրույցին: Մի քանի կարևոր բաներ հարցրի՝ առողջության, խցի պայմանների, ռեժիմի խստացման, ՔԿՀ ծառայողների վերաբերմունքի մասին: Ասաց, որ ամեն ինչ կարգին է, այն ինչ առգրավել էին վերադարձրել են, առողջությունը տեղն է և որ կարող եմ բոլոր հետաքրքրվողներին փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է:

«Դու՞խդ»,- հացրեցի: «Հոյակապ է»,- պատասխանեց: Զրույցի ընթացքում, կարճ ասած, ստացա ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ պահման պայմանների մասին և անելիքս համարեցի ավարտված:

Ապա մոտեցա Վարուժան Ավետիսյանի խցի դռանը ու ձայն տվեցի. «Վարուժան, Նիկոլն է, ինչպե՞ս ես»: Շատ արագ արձագանքեց, ասաց, որ ամեն ինչ կարգին է, առողջությունը տեղն է, դուխի մասին խոսելու կարիք նույնիսկ չկա, բարևներ բոլորին…

Ահա այսպիսի էքստրեմալ շփում ունեցա Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ: Եվ անկեղծ ասած՝ գոհ եմ, որ գոնե այսպես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ութ ժամ անցկացնելով, կարողացա հաղթահարել ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ մի քանի ամիս կիրառվող ցինիկ ապօրինությունը:

Հ.Գ. Սեֆիլյանն ու Ավետիսյանի չորս մարդու համար նախատեսված խցերում պահվում են միայնակ՝ «Արմավիր» ՔԿՀ նույն մասնաբաժնում: Սեփական փորձից ասեմ, որ քաղաքական գործով կալանավորված անձի համար խցում միայնակ լինելը լավագույն տարբերակն է: Տղաների խցերը ունեն դեպի դուրս նայող պատուհաններ, ջեռուցվում են, սանհագույցը առանձնացված է, փակվող դուռ ունի: Սանհանգույցի հատվածում կա նաև ցնցուղ. շաբաթը մեկ տաք ջուր են տալիս, և կալանավորված անձինք կարող են լողանալ:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր