Ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»
Քաղաքականություն

Ի՞նչ է լինելու Հայոց վարչապետի վերջը

Վարչապետ Կարեն Կարապետյանը թե հին, թե′ նոր, թե′ նորացված Սահմանադրության համաձայն` չի կարող 2018-ից հետո լինել վարչապետ։ Եթե որևէ քաղաքական գործիչ գծում է իր կենսագրությունը, հատկապես այնպիսի կայուն և հավակնոտ գործիչ, ինչպիսին Կարեն Կարապետյանն է, ապա նա հաստատ երկու տարվա համար փեշերը թափ չէր տա, ծանր տեղը թեթևացներ ու գար Հայաստան, որտեղ մի անգամ քաղաքապետ աշխատելով` հասկացել էր հայկական իրականության դրամատիկ նրբությունները։

Ակնհայտ է, որ նա չի եկել մաքրելու Ավգյան ախոռներն ու հերոսի կոչումով հեռանալու։ Թե հատկապես ինչի համար է եկել, հայտնի է միայն նեղ շրջանակների, սակայն այն, որ նա որոշակի առաքելություն ունի վարչապետի պաշտոնում, մեկնաբանության կարիք չունի։ Հատկապես որ նա դարձավ ՀՀԿ անդամ, իսկ դատարկ տեղը ոչ ոք ՀՀԿ անդամ չի դառնում։

Սակայն այստեղ բայց կա։ Եթե ցանկանային, որ Կարեն Կարապետյանը շարունակեր պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, ապա Սահմանադրությունը հաստատ կձևափոխեին «ա լյա Կարեն Կարապետյան», ինչպես արդեն արվել է, սակայն դա տեղի չունեցավ։

Կա′մ ՀՀԿ-ն դրանով ընդդիմանում է Կարեն Կարապետյանի առաջխաղացմանն արտաքին ուժերի կողմից և մարտնչելու պրիմիտիվ ձև է ընտրել, քանի որ այլ տարբերակ չկա, կա′մ էլ նրան նախապատրաստում են այլ պաշտոնի համար։ Գուցե այս դեպքում Սահմանադրությունը չփոփոխեն։

Ի դեպ, երկրներ կան, որտեղ սահմանադրությունը տասնամյակներով, անգամ հարյուրամյակներով գրեթե նույնն է, քանի որ մարդու իրավունքներն ու ազատությունները չեն փոխվում, իսկ Հայաստանում, երբ ինչ-որ մեկի չափսերով չէ Սահմանադրությունը, այն ուղարկում է իր դերձակի մոտ, վերջինս էլ այն ձևափոխում է։

Գուցե Կարեն Կարապետյանին հանդուրժո՞ւմ են․ մամուլում տարբեր լուրեր էին շրջանառվում վերին էշելոններում վարչապետի հետ տարբեր խնդիրների առնչությամբ։

Նա նոր շունչ է բերել Հայաստան, թեև շատ բան փոխել չի կարող, սակայն կոսմետիկ փոփոխություններ կարող է, ինչն էլ փորձում է անել։ Իսկ ավանդական թալանչիությամբ զարգացող տնտեսության մեջ անգամ կոսմետիկ փոփոխություններն են ցավոտ, այնպես որ՝ եթե անգամ վարչապետի երեսին ժպտում են, դա չի նշանակում, որ թիկունքից էլ են ժպտում։

Չար լեզուներն ասում են, որ Կարեն Կարապետյանը հետ չի մնում, տուգանքներով ու տույժերով պատժիչ գործողություններ է կատարում։ Ինչևէ։

Կա′մ Կարեն Կարապետյանն ունի հստակ ծրագիր և այն իրագործելու է անգամ 2018 թվականից հետո, կա′մ ունի ժամանակավոր առաքելություն, որն իրագործելուց հետո կհեռանա Հայաստանից, ինչպես մեկ անգամ արել է։

NEWSPRESS.am