COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանը ՀՀԿ-ի համար նեղ է

Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ընտրատարածքներում ՀՀԿ-ն դուրս է եկել ՀՀԿ-ի դեմ, իսկ ո՞վ կհաղթի։ Իհարկե, պատգամավորության թեկնածուները կցանկանային խուսափել նման իրավիճակից, երբ չեն կարող տարածքը բաժանել, սակայն այլ ելք չկա։

Ինչպես Հայաստանը, այնպես էլ Երևանը բաժանված է տարբեր կլանների, խմբավորումների, հեղինակությունների միջև։ Մինչև երեկ-մյուս օրն ամեն ինչ հստակ էր․ բոլորը գիտեին իրենց չափը, տեղը և սահմանը, սակայն այս ընտրությունները յուրահատուկ են նրանով, որ սահմանները խախտվել են։ Եվ սա այն խնդիրը չէ, որ կկարողանա լուծել Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ն ուռճացվել է, մեծահարուստները՝ քառապատկվել այս ընթացքում, բոլորի ախորժակը բացվել է:

Բոլորի համար ՀՀԿ ղեկավարը կանաչ լույս է վառել՝ փորձեք։

Դե ՀՀԿ-ականները փորձում են, ասում են՝ տնետուն ընկած ձայներ են հավաքագրում․ ամեն դեպքում։ Շատերն են հիշում, որ փող բաժանելուց հետո էլ փողերին համապատասխան ձայներ չկային, և դրա համար մարդիկ պատասխան տվեցին, իսկ ոմանք էլ ընտրություններից հետո տասնյակ հազարավոր դոլարներ տուն տարան։ Եվ որպեսզի չկրկնվի նախորդ իրավիճակը, տնետուն անցնելով, անձնագրերի տվյալները հավաքագրելով՝ թեկնածուները փորձում են իրենց ապահովագրել։ Թե ինչ կստացվի՝ կտեսնենք։

Բայց թե ինչպես է լուծվելու մեկ ընտրատարածքում մի քանի խոշոր ՀՀԿ-ականի թեկնածության հարցը, սա արդեն լուրջ խնդիր է ոչ միայն թեկնածուների համար։

Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Էջմիածինը քաղաքապետ էր ընտրում․ իսկական մարտաֆիլմ։

Եթե ընտրատարածքը չկարողանան բաժանել, շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ նման իրավիճակից խուսափելն անհնար կլինի, հատկապես՝ ընտրատարածքներ կան, որտեղ թշնամիներն են առաջադրվել միմյանց դեմ։

ԱԺ-ում մեկ հատիկ աթոռի համար մեծահարուստները պատրաստ են միմյանց կոկորդ կրծելու։ Իհարկե, այս ամենը զավեշտալի կլիներ, եթե ողբերգական չլիներ։

Ազգային ժողով, այն է՝ ժողովրդին ներկայացնելու են մարդիկ, ովքեր մինչև կոկորդը թաթախված են կաշառակերության, փողեր լվանալու, օֆշորային սկանդալների, մսխումների և միայն իրենց հայտնի հանցագործությունների մեջ, ավելին՝ նրանք պայքարելու են յուրաքանչյուր ձայնի համար՝ ԱԺ հասնելու համար։

Եթե երկրում գեթ մեկ մարդ կա, ով մտածում է, որ կլինեն փոփոխություններ կամ որակական բարեփոխումներ, ապա լավ կլինի ամպերից իջնեն․ երկրում գործում է հստակ կանոնակարգ․ չզարգանալ, չզարգացնել, ժողովրդին թողնել աղքատության մեջ, թալանել երկիրը: Առաջիկայում այս կանոնները չեն փոխվելու։ Սակայն այդ կանոններից օգտվողների քանակն է ավելացել, այնպես որ՝ մի կտոր տարածքի համար ՀՀԿ-ն կպայքարի անգամ ՀՀԿ-ի դեմ։

Իսկ ինչ է պետք այդ զանգվածին ԱԺ հասցնելու համար. երևի թե պետք է տարածքներն ավելացնել, հիմնել գյուղեր ու քաղաքներ, մտածել ժողովրդագրության աճի մասին և բոլոր ՀՀԿ-ականներն ԱԺ-ում տեղ կունենան, ոչ թե միմյանց կոկորդ կկրծեն։ Ուստի՝ օն անդր առաջ, ավելացնելու Հայաստանի սահմանները․ սա է ՀՀԿ-ի հաղթանակի լավագույն լուծումը՝ ուզեն, թե չուզեն…

NEWSPRESS.am