COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Արխիվ

Դպրոցներին կից կրպակները դեռահասներին սեռական հարաբերություններ են քարոզում (լուսանկարներ)

Եվրոպական երկրներում գրեթե ամենուրեք պահպանակներ վաճառելը թերևս նորմալ է դիտվում: Վերջերս Հայաստանում ևս պահպանակ կարելի է տեսնել շատ վաճառակետերում, օրինակ՝ հենց թերթի կրպակներում: Մի կողմից լավ է, երբ պետք եղած ժամանակ կարող ես գտնել պահպանակ ցանկացած խանութում կամ կրպակում: Մյուս կողմից՝ մասնագետները խորհուրդ են տալիս գնել պահպանակներ միայն դեղատներից, որտեղ դրանք պահվում են ավելի լավ պայմաններում, և գնորդներին հարկ եղած դեպքում բացատրում են դրանց օգտագործման եղանակը:

harcazruyc marat zaqaryan 1

Այս տեսակետից թերևս կրպակի աշխատողները զիջում են իրենց դիրքերը: Բայց սա հարցի միայն մի կողմն է: Կրպակները հիմնականում տեղակայված են դպրոցներին կից տարածքներում, և հետևաբար չի բացառվում, որ պահպանակների գնորդները լինեն նաև անչափահաս երեխաները, ովքեր գրչի կամ տետրի համար անմիջապես վազում են մոտակա կրպակն ու տեսնում ցուցափեղկին շարված մերկ կնոջ սեքսուալ մարմնով նկարով տուփերը: Ստացվում է, որ դպրոցներին կից թերթի կրպակները դեռահասներին սեռական հարաբերություններ են քարոզում:

Սեքսապաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանն ընդհանրապես ճիշտ չի համարում դպրոցին կից վաճառակետերում ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ ու առավել ևս պահպանակ վաճառելը: Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ դա մի որոշ ժամանակ նույնիսկ արգելվեց: Սակայն այսօր միանշանակ ասել, որ սխալ է կրպակներում պահպանակ վաճառելը՝  ևս ճիշտ չի համարում:

harcazruyc marat zaqaryan

«Հարցը 10-12 տարեկան երեխաների մասին չէ, ովքեր նույնիսկ գուցե պատկերացում չունեն՝ ինչի մասին է խոսքը, հարցն այն է, որ 15-16 տարեկան դեռահասն անհրաժեշտության դեպքում պետք է օգտվի պահպանակից՝ հնարավոր բոլոր խնդիրներից խուսափելու համար: Ու հարցն այն է, որ նա հենց առաջին պատահած կրպակից կարող է վերցնել պահպանակ, իսկ եթե մոտ վաճառակետ չլինի՝ հնարավոր է նա այդպես էլ չվերցնի, և հետո խնդիրներ առաջանան…»,- ասում է սեքսապաթոլոգը:

Նա համաձայն չէ այն մտքին, որ սեքսապաթոլոգները, հավանություն տալով պահպանակների ամենուր անարգել վաճառքին, դեռահասներին մղում են սեռական հարաբերությունների:

harcazruyc

«Ո՛չ, դա այսպես չէ… այստեղ հարցը վերաբերմունքն է»,- ասում է մասնագետն ու հիշեցնում, որ ժամանակին բարձրացրել են բարձր դասարաններում համապատասխան բացատրական դասընթացների անցկացման հարցը, որը, սակայն, կյանքի չի կոչվել:

Այդուհանդերձ, նա դեռահասներին հորդորում է՝ պահպանակներ գնելիս դիմել դեղատուն, որտեղ կարող են նաև ճիշտ խորհրդատվություն ստանալ: Ինչ վերաբերում է դպրոցներին կից գործող կրպակների աշխատակիցներին, ապա նրանցից շատերը դեմ են եղել իրենց վաճառակետում պահպանակներ վաճառելուն, սակայն նրանց կարծիքն այդպես էլ ոչ-ոք չի լսել:

Արմինե Մկրտումյան