COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանում ուրախ ընտրություններ են սպասվում

Եթե տարիներ առաջ ընտրախախտումներ հիմնականում արձանագրվում էին լցոնումների ձևով, որին զուգահեռ էր ասֆալտապատումը, ասֆալտապատման խոստումը կամ մեքենաներով ընտրատեղամասեր տեղափոխելը, ապա այս ընտրություններում գերակշռում է նախնական կաշառքը. այն է` մարդկանց ձայները գնում են մինչև ընտրություններ։ Իհարկե, այս պրակտիկան նախկինում էլ է եղել, սակայն այս անգամ հստակ է, որ գործելու է երկու մեթոդ. մեկն ընտրակաշառքն է, մյուսը՝ վարչական ռեսուրսը։

Եվ քանի որ ասֆալտապատումներով այժմ չեն կարողանում ինչպես հարկն է մոլորեցնել, այդ ժամանակներն անցել են, ապա անցել են հստակ գործելաոճի՝ փողաբաժանություն։

Իհարկե, կան մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններից հետո էլ գումարը վերցնում են՝ ընտրում ում ցանկանան կամ բոլորի անունները ջնջում էին։ Սակայն ի վերջո գումարը դեր խաղում էր, չհաշված՝ վարչական ռեսուրսի, պետական աշխատողների ռեսուրսների օգտագործումը, որին գումարվում էր և թաղային հեղինակությունների, ամեն տեսակ քրեական տարրերի օգտագործումն՝ ըստ անհրաժեշտության։

Կարճ ասած՝ ներկայիս ընտրություններում ընտրակաշառքի գումարները հասնում են մինչև 40 հազարի։ Այնպես որ՝ այժմ Հայաստանում մեկ անձի գին աճել է․ ժամանակին 5000 էր մեկ ձայնը, հիմա հասել է 40 հազար դրամի։ Իհարկե, ոչ բոլորն են 40 000 դրամ առաջարկում․ ընտրակաշառքները սկսում են 10 000-ից՝ ով ինչքան կարող է։

Մամուլում տեղեկություններ կային, որ հավաստիանալու համար հեռախոսներ են բաժանում, դեռևս մուրաբաների և օղիների կամ կոնյակների մասին լուրեր չկան, սակայն ամեն ինչ դեռ առջևում է։ Այս ընտրությունները երևի թե լինելու են «ամենաբերքառատը», ամենաքաղցրաշատը և ամենաանկախնատեսելին։

Սա, իհարկե, ընտրակաշառքների մասով, սակայն չի բացառվում վարչական ռեսուրսի միջամտությունը ևս, ինչն արդեն արձանագրվել է. մինչև ընտրությունները թեկնածուների վրա ճնշումներ գործադրելու համար այստեղ-այնտեղ լսող սարքեր տեղադրել, կամ սրա-նրա գրպանը թմրանյութ գցել, կամ էլ անհեթեթ հիմքով ձերբակալել։

Կարճ ասած՝ ընտրությունից ընտրություն են մարդկանց մարդատեղ դնում․ գոնե ձերբակալում են կամ էլ կաշառք են տալիս․ ի դեպ, եթե չեն կարողանում կաշառել կամ ստիպել, ապա ձերբակալում են։ Հո չեն թողնելու, որ ով ինչ ուզում է կամ էլ խելքին փչի՝ անի։

Սա կոչվում է հայկական ընտրական կուլտուրա, և որևէ Սահմանադրություն, օրենքի փոփոխություն և կամ մարդու իրավունքներ ու Եվրամիություն, այս «բանաձևի» դեմ անզոր են։

Եթե Խորհրդային միությանը քննադատում էին, որն ասում էր, թե մարդը բացարձակ և միակ արժեքն է, սակայն այն պարզապես ցինիզմ էր, ապա նախընտրական շրջանում այդ կարգախոսը լիովին արժեվորված է․ մեկ հայ մարդն արժե մինչև 40 հազար դրամ։

NEWSPRESS.am