Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Ալիևը ողջ իշխանությունը կենտրոնացնում է «ընտանիքի» ձեռքում

Առաջին տիկին Մեհրիբան Ալիևան նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքներով նախագահի լիազորությունները հինգ տարուց երկարաձգվում են մինչև յոթ տարի, ինչպես նաև մտցվում է փոխնախագահի պաշտոն։

Նախագահի հրաժարականի դեպքում`մինչև նոր նախագահի ընտրությունները նրա լիազորությունները կատարելու է ոչ թե վարչապետը, այլ`ըստ նոր փոփոխությունների, առաջին փոխնախագահը։

Ադրբեջանում՝ ի տարբերություն ՀՀ-ում տեղի ունեցած հանրաքվեի, ըստ որի այժմ նախագահական կառավարման մոդելից անցում է կատարվում խորհրդարանական համակարգի, տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ ուժեղացվում է Ադրբեջանի նախագահի լիազորություններն ու նախագահի ինստիտուտը:
Փոխնախագահներ են նշանակվելու ալիևյան կլանի ամենահավատարիմ անդամներն`առաջին փոխնախագահ է նշանակվել Ալիևի կինը, հետագայում վերին օղակներում կհայտնվի նաև նրանց որդին, որին էլ ներպալատական կամ այլ տեսակի հեղաշրջումների դեպքում փոխանցվելու է ողջ իշխանությունը: Առաջին փոխնախագահը՝ նախագահի հրաժարականի դեպքում ժառանգում է երկրի կառավարումը:
Այժմ Ալիևը սահմանափակում է թե՛ Մեջլիսի, թե՛ վարչապետի դերը՝ փակելով նրանց առջև դեպի նախագահի աթոռը տանող սահմանադրական ճանապարհները:

Ալիևը չի վախենում մայդաններից կամ դրսից տապալվելու հեռանկարներից՝ նա նավթագազային գործարքների, «ԹԱՆԱՓ», Հարավային գազային միջանցք, Տրանսկասպյան տրանսպորտային միջանցք և այլ նախագծերի շնորհիվ ստացել է քարթ-բլանշ Արևմուտքից՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից, որոնք ցանկանում են Ադրբեջանի տարածքն օգտագործել ՌԴ-ից սահմանների երկայնքով ու Մոսկվայի հսկողությունից դուրս էներգետիկ-տրանսպորտային միջանցք ձևավորել:

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Ալիևը Կրեմլի հետ ունի հիանալի ռազմավարական հարաբերություններ՝ զենքերի գնում, նավթագազային նախագծեր, այժմ էլ Իրան-Ադրբեջան-ՌԴ երկաթգիծ ու ղարաբաղյան գործընթացի առկայությունը:

Տարածաշրջանային այլ խաղացողների՝ Թուրքիայի հետ ռազմավարական, եղբայրական կապեր են, Իրանի հետ՝ գործընկերային՝ չհաշված Իսրայելի ու Անկարայի հետ Բաքվի սերտ կապերի ու Իրանի հյուսիսում ադրբեջանական անջատողականությանն՝ Բաքվի աջակցության պատճառով մերթ ընդ մերթ ծագող հակասություններին, Թեհրանի ու Բաքվի հարաբերություններում այժմ դրական դինամիկա է:

Երկրի ներսում քաղաքական ընդդիմությունը զտված է, մնացել են դժգոհ, փոքրաթիվ մարգինալ խմբեր՝ Անվտանգության ծառայությունը վերահսկում է բոլորին, իսկ դժգոհողներին կամ առավել ՝ այդ թվում քաղհասարակությունից կամ ազգային փոքրամասնությունների ակտիվիստներն բանտերն են լցված կամ լքել են Ադրբեջանը:

Այս պարագայում սահմանադրական փոփոխություններն ունեն հեռահար նպատակ՝ Ալիևը պատրաստվում է ղարաբաղյան պատերազմի, որի ելքն այնքան էլ կանխատեսելի չէ և հնարավոր բացասական զարգացումների ֆոնին նա կարող է իրականացնել ժառանգորդ օպերացիան: Նրա 19-ամյա որդին՝ Հեյդար Ալիևը, ժամանակի ընթացքում նույնպես մաս է կազմելու իշխանության, սակայն դա ավելի շատ միջնաժամկետ կամ երկարաժամկետ ապագայի հարց է: Գործող նախագահ Իլհամ Ալիևն այժմ 55 տարեկան է, իսկ գործող սահմանադրությունը թույլ է տալիս նրան վերընտրվել անսահմանափակ անգամ:
Ինչ վերաբերում է իշխանության մյուս թևերին՝ Մեջլիսին, ապա այնտեղ մեծամասնություն է Յենի Ազերբայջան՝ իշխող, Ալիևի գրպանային կուսակցությունը, իսկ բանակի, ԱԱԾ-ի ու ոստիկանական համակարգերի հավատարմությունը թույլ է տալիս նրան գահից հեռու պահել ցանկացած մրցակցի:

Արտյոմ Բալասանով