COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Հասարակություն

Մեկ ամիս շարունակ անվճար խորհրդատվություն ու զեղչեր «Սլավմեդ» ԲԿ-ում (լուսանկարներ)

Կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ տարին գոնե մեկ անգամ հետազոտվի պրոֆիլակտիկ նպատակներով, եթե անգամ հատուկ գանգատներ չունի, իսկ եթե խնդիրներ կան, ապա հետազոտվելն ուղղակի անհրաժեշտություն է: Բայց իհարկե այս պրոցեսը պետք է գրագետ կազմակերպել ու նախ դիմել թերապևտի, ով կուղղորդի, թե ինչ հետազոտություններ անցնել: Կարևորելով բնակչության առողջությունը՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնն իր 3-րդ տարեդարձի կապացությամբ փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը հայտարարում է հատուկ ակցիա: Երևանի գլխավոր թերապևտ, «Սլավմեդ» ԲԿ-ի Ընդունարանի և ախտորոշման ծառայության ղեկավար Կարինե Հովհաննիսյանը կանցկացնի անվճար խորհրատվություն: Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտությունները, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվությունն էլ կենտրոնում կարող եք անցնել 20% զեղչով:

Մեր զրույցը «Սլավմեդ» ԲԿ ընդունարանի և ախտորոշիչ ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր թերապևտ Կարինե Ալբերտի Հովհաննիսյանի հետ:

-Տիկին Հովհաննիսյան, ի՞նչ սկզբունքներով եք աշխատում Ձեզ դիմած պացիենտների հետ:

-Մեր ծառայությանն նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր պացիենտ ստանա բարձրորակ բուժօգնություն: «Սլավմեդ» բժշական կենտրոնն առանձնանում է բուժման բարձր որակով, պրոֆեսիոնալ մասնագետներով, պացիենտների նկատմամբ անհատական մոտեցմամբ: Մեզ մոտ պացիենտի հետ շփման առաջին օղակը թերապևտիկ ծառայությունն է: Խորհրդատվության ընթացքում վեր ենք հանում պացիենտի առողջական խնդիրները և որոշում անհրաժեշտ հետազոտությունների շրջանակը:

Մեզ մոտ երբեք անհրաժեշտ հետազոտությունների ծավալը արհեստականորեն չի ուռճացվում: Մեր պացիենտները վստահ են, որ մեզ մոտ կարող են մանրակրկիտ հետազոտվել ու ստանալ ստույգ և վերջնական ախտորոշում՝խուսափելով ավելորդ ու չհիմնավորված ֆինանսական ծախսերից: Մենք իրականացնում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գործիքային ու լաբորատոր հետազոտություններ: Լինում են դեպքեր, երբ առաջին այցի ժամանակ բացահայտվում են հիվանդություններ, որոնց մասին պացիենտն անգամ կասկածներ չունի: Անհիմն չէ բժիշկների անվերջ հիշեցումները շուտ դիմելու մասին, որպեսզի հնարավոր լինի խնդիրը արդյունավետ լուծել: Բոլորս էլ գիտենք արդեն խորացած ու բարդացած դեպքերը ինչքան էմոցիոնալ, ֆինանսական ու ժամանակային ռեսուրսների վատնում են պահանջում:

Այս ամենը հաշվի առնելով նաև որոշեցինք ակցիա հայտարարել: Իմ խորհրդատվությունը, որպես գլխավոր թերապևտ, կլինի անվճար: Անհրաժեշտ բոլոր գործիքային ու լաբորատոր հետազոտությունները պացիենտները կկարողանան անցնել 20% զեղչով: Զեղչվել են նաև մեր նեղ մասնագետների՝ վիրաբույժի, գինեկոլոգի, ուռոլոգի, վնասվածքաբանի, ալերգոլոգի, նյարդաբանի ու էնդոկրինոլոգի, մաշկաբանի և ռևմատոլոգի խորհրդատվությունը: Թիմային գործելակերպը մեր աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմանն է:

-Մասնավորապես ի՞նչ հետազոտությունների մասին է խոսքը:

-Ինչպես արդեն ասացի անհրաժեշտ հետազոտությունների շրջանակը կորոշվի խորհրդատվության ժամանակ, բայց իհարկե մեր կողմից իրականացվող ծառայությունների թիվը շատ մեծ է: Իրականացնում ենք լաբորատոր բոլոր հետազոտությունները` մանրէաբանական, արյունաբանական, կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, հորմոնալ, կենսանյութերի, ինֆեկցիոն, բջջաբանական, այդ թվում՝ ներվիրահատական հետազոտություններ: Իրականացնում ենք նաև ոսկրային, հենաշարժողական համակարգերի, որովայնի, կրծքավանդակի խոռոչների, ստամոքս-աղիքային տրակտի հետազոտություններ, ինչպես նաև ներերակային ուռոգրաֆիա և հիստերոսալպինգոգրաֆիա և այլն: Մեր կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հենց մեզ հնարավորություն է տալիս բարձրակարգ գործիքային հետազոտություններ անցկացնել: Օրինակ՝ ուլտրաձայնային հետազոտությունների կաբինետում առկա է աշխարհում առաջատար՝ Toshiba ընկերության էլաստոգրաֆիա: Եթե այլ կլինիկաներում սոնոգրաֆիայի և էլաստոգրաֆիայի հետազոտությունները կատարվում են առանձին, այսինքն՝ պացիենտը ստիպված է երկուսի համար առանձին-առանձին վճարել, ապա մեր էլաստոգրաֆիան ունի կատարելագործված ֆունկցիաներ՝ միաժամանակ կատարում է և՛ սոնոգրաֆիա, և՛ էլաստոգրաֆիա: Մեծ առաջադիմություն, որը թեթևացնում է պացիենտների ֆինանսական բեռը:

Իսկ ճառագայթային ախտորոշման ծառայությունը հագեցած է Toshiba ընկերության արտադրության ZEXIRA նորագույն թվային ռենտգեն ապարատով, որը տալիս է բարձր որակի ռենտգեն պատկեր և աշխատում է նվազագույն ճառագայթման պայմաններում: Դրա շնորհիվ մենք կարող ենք հետազոտել անգամ երեխաներին ու հղի կանանց: Այն կարգավորվում է հետազոտվողի մարմնի զանգվածին համապատասխան, հագեցած է բազմաֆունկցիոնալ ռենտգեն խողովակով, շարժուն սեղանով, ունի հատուկ ծրագրային հավելումներ տարբեր օրգան-համակարգերի հետազոտման համար, որոնք ապահովում են անհրաժեշտ պայմաններ արագ և ճշգրիտ ախտորոշման համար:

Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունում էլ մենք կարող ենք հետազոտել մինչև 300 կգ քաշ ունեցող պացիենտների: Toshiba Aquillon Prime կոմպյուտերային տոմոգրաֆը ապահովում պատկերների գերազանց որակ՝մինիմալ ճառագայթային ծանրաբեռնվածության պայմաններում: Դա հնարավորություն է տալիս հետազոտել նաև երեխաներին:

Այն կիրառվում է գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի օրգանների, ինչպես նաև ոսկրերի խորքային և համալիր հետազոտության համար: Այն հնարավորություն է տալիս գնահատել նաև արյունատար անոթների ընթացքը և նրանց առկա ախտահարումները,այդ թվում նաև սրտամկանը սնուցող կորոնար զարկերակները: Մի խոսքով մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները ճշգրիտ հետազոտությունների անցկացման համար: Մենք հոգում ենք մեր պացիենտների առողջության և հարմարավետության մասին`ամբողջ անձնակազմի համատեղ ջանքերով: «Սլավմեդ» ԲԿ-ն եվրոպական ստանդարտներին համապատասխան կենտրոն է, որտեղից պացիենտը միշտ գոհ է հեռանում:

-Իսկ ի՞նչն եք կարևորում պացիենտների հետ շփումներում:

Բժիշկը, առաջին հերթին, պետք է լինի մարդասեր: Չպետք է ափսոսի այն ժամանակը, ոը տրամադրում է հիվանդին: Վստահությունը ձեռք է բերվում փոխադարձ հասկացվածության շնորհիվ: Մենք հոգում ենք մեր հիվանդների բարօրության մասին, յուրաքանչյուրին ցուցաբերում ենք անհատական մոտեցում ՝ առաջարկելով բուժման ամենաօպտիմալ տարբերակը՝ հաճախ զեղչեր անելով:

Եթե բժիշկն իր հիվանդին սրտացավ վերաբերմունք չի ցուցաբերում, նրա մասնագիտական բոլոր նվաճումները հավասարվում են 0-ի, քանի որ պացիենտը միշտ աջակցության ու քաջալերման կարիք ունի: Բժիշկը պետք է ամեն ինչ անի, որ հիվանդն իրեն հոգեպես ապահով զգա: Ցանկացած պացիենտ զգում ու գնահատում է սրտացավությունը:

-«Սլավմեդ» Բժշկական կենտրոնը դարձավ արդեն 3 տարեկան է: Կարո՞ղ ենք արդեն խոսել շոշափելի ձեռբերումների մասին:

-Միանշանակ: «Սլավմեդ» ԲԿ-ն եվրոպական ստանդարտներին համապատասխան բազմապրոֆիլ բուժհաստատություն է: Շնորհիվ գերժամանակակից սարքավորումների, նորարական մեթոդների ու բարձրակարգ մասնագետների, կենտրոնը կարողացավ շատ արագ իր որույն տեղն ունենալ Հայաստանի առողջապահական ոլորտում: Այս երեք տարիների ընթացքում «Սլավմեդ» ԲԿ-ում արդեն իսկ կատարվել են շուրջ 2000 վիրահատություններ ու 1500 երեխա է լույս աշխարհ եկել: Կարծում եմ խոսուն թվեր են նորաբաց կենտրոնի համար: Բայց իհարկե սա ընդամենը սկիզբն է, մենք անընդմեջ աշխատում ենք ու ընդլայնում ենք մեր ծառայություններն ու հնարավորությունները` կարևորելով բարձրակարգ ծառայությունների մատուցումը մեր բնակչությանը:

slavmed 2 slavmed 4  slavmed1slavmed