COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Մշակույթ

«Իմ աղոթքի լեզուն». Մայրենի լեզվի օր (լուսանկարներ)

Հայերենը՝ իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու»,

այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

Ջորջ Բայրոն

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում կազմակերպվել էր բաց դաս՝ «Իմ աղոթքի լեզուն» խորագրով: Այն 7-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր հայոց պատմության և հայ եկեղեցու պատմության ուսուցիչ, հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Արտակ Հակոբյանը:

hakbyan-artak
Միջոցառմանը հրավիրված էին աշակերտների ծնողները, մանկավարժները և Արաբկիր վարչական շրջանի դպրոցների հայոց լեզվի ուսուցիչներն ու մեթոդմիավորման նախագահները:

dproc

Յոթերորդցիներն իրենց ուսուցչի օգնությամբ մաշտոցյան շունչ էին հաղորդել դասասենյակին՝ պատկերազարդ տառերով, հայ գրականության մեծերի նկարներով ու գեղեցիկ տապանով, որի մեջ ամփոփված էր հայոց տառերի հավերժ կանգուն ծառը:

mashtoc

tar

tsar

car

cerekuyt
Աշակերտները բանաստեղծությունների, երգերի ու պատմությունների միջոցով ներկաներին փոխանցեցին մեր հանճարների թևավոր մտքերը հայոց լեզվի մասին և ներկայացրին մեսրոպյան գրերի անցած դժվարին ուղին:

ashakert

ashakertner
Նրանք իրենց խոսքում նշեցին, որ թեև օտար լեզուները մեզ զինում են հիմնարար գիտելիքներով, նպաստում կյանքի դժվարին փորձությունների հաղթահարմանը, սակայն հոգու լեզուն, միևնույնն է, մայրենին է: Նկարագրելով մայրենի լեզուն՝ աշակերտները նշեցին նաև, որ լեզուների մեջ հայերենը բացառիկ է, նախ` որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` նոր բառեր կազմելու ճկունությամբ:

ashakert-txa

ashakert-dproc

ashakert-txa-1

ashakertner-txa

Ամփոփելով միջոցառումը՝ աշակերտները ներս բերեցին լույսի կանթեղը, փուչիկներով ձևավորված հայոց եռագույնն ու պաստառ՝ «Հայր մեր» աղոթքով:

kan2ex

axotq

puchikner

Դպրոցի տնօրեն Նունե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար, իր գոհունակությունը հայտնեց, որ կարևորվում է այս օրը և որ մայրենիի հանդեպ նման վերաբերմունք կա: «Սիրե′ք մայրենին, որ ճիշտ դաստիարակեք և ուսուցանեք գալիք սերունդներին»,- ասաց Նունե Ղազարյանը:

nune-xazaryan

Յոթերորդ դասարանի դասղեկ Լաուրա Շահվերդյանն էլ նշեց, որ միջոցառման ողջ ընթացքում ցանկանում էր հայտնվել իր աշակերտների կողքին ու նրանց հետ գովերգել մայրենին:

dasxek

Արտակ Հակոբյանն իր հերթին նշեց, որ իրենցից յուրաքանչյուրը հպարտանում է պերճաշուք հայոց լեզվի գեղեցկությամբ, մեսրոպյան տառերով, հայոց գրի բազմադարյան պատմությամբ: «Եթե մենք ուզում ենք, որ մեր լեզվի գեղեցկությունը չկորչի և հասնի հաջորդ սերունդներին, ինչքան հնարավոր է պետք է խոսենք անաղարտ հայերենով»,- ընդգծեց ուսուցիչը:

artak

usucich

Հիշեցնենք, որ 1999 թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերագույն համաժողովի 30-րդ նիստում փետրվարի 21-ը հռչակվել է Մայրենի լեզվի միջազգային օր, որը նշվում է սկսած 2000 թվականից: Օրվա խորհուրդն ու նպատակն է՝ նպաստել լեզվական և մշակութային բազմաձևության զարգացմանը: