Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Թեհրանը շարունակելու է ամրապնդել Իրան-Սիրիա տանդեմը

Իրանը շարունակելու է աջակցել Սիրիային`մինչև ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` Սիրիայի խորհրդարանի ղեկավար Հադիե Աբբասի հետ հանդիպմանը։

Մերձավոր Արևելքում Իրանը համագործակցում է Սիրիայի հետ, որպես իր «նահանգներից» մեկի հետ։ Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա-քաղաքական միավորումը։ Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Բաշար Ասադի կողմից։

Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից` Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը` պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։

Սիրիան ու Հզբոլահը` Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը` Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։

Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից`հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։ Պետական ԶԼՄ-ների տվյալներով, Իրանը ամսական 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։

Ինչ վերաբերում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների` Իսրայելի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել այսպես կոչված «շիական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։

Թել-Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահն Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը` իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։

Սիրիական հակամարտության շարունակությունն`առանց այն Իսրայելի տարածք տեղափոխելու հեռանկարի, ձեռնտու է Թել-Ավիվին, քանի որ աշխարհաքաղաքական հակառակորդ` Իրանի շահերի սպասարկող Սիրիան կազմաքանդված է, նրա տնտեսությունը գտնվում է փլատակների տակ, իսկ Հզբոլահն Իսրայելից «շեղվելով» իր ամբողջ ուժն ու մարդկային լավագույն ռեսուրսները սպառում է սիրիական անապատներում` մարտնչելով սունիական տարբեր խմբավորումների դեմ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Վաշինգտոնի համար շիական գործոնի ուժեղացումը նույնպես ձեռնտու չէ` այն հարվածում է ամերիկյան դաշնակիցների` Իսրայել, Թուրքիա, Ծոցի երկրների շահերին ու անվտանգությանը։ ԱՄՆ-ը հրահրելով հակամարտություններով ու ներխուժելով Իրաք ու Աֆղանստան` կազմաքանդելով այդ պետությունները էթնիկ-կրոնական սահմաններով Իրանը շրջապատել է «հակամարտության օջախներով»` արևմուտքում Իրաք, սիրիական հակամարտություն, արևելքում` Աֆղանստան` իր չդադարող «բոլորը` բոլորի դեմ» պատերազմով, իսկ Իրանի հարավում` Պարսից ծոցում (Թեհրանի հակառակորդներն այն հաճախ նախընտրում են անվանել Արաբական ծոց) ԱՄՆ-ը տեղակայել է իր ռազմաբազաներն ու 5-րդ նավատորմի կենտրոնատեղին` Բահրեյն, Մանամա նավահանգիստ։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Իրանի դիրքերի թուլացումը սիրիական, իրաքյան, լիբանանյան և այլ խաղատախտակներում կօգնի լուծել Էրդողանի վաղեմի երազանքը` կառուցել Նոր Օսմանական կայսրություն ու Թուրքիայի` սունիական ազդեցության գոտին տարածել Սիրիայի հյուսիսից մինչև Եմեն։

Այսպիսով, Սիրիա-Իրան` շիական տանդեմի կազմաքանդումը բխում է մի շարք պետությունների շահերից, իսկ Թեհրանի համար Սիրիայի կորուստը կունենա ռազմա-քաղաքական լրջագույն պարտություն էֆեկտ։

Արտյոմ Բալասանով