Ովքեր չեն ծխում, չսկսեն ծխել, իսկ ովքեր ծխում են, կկարողանան գնել իրենց նախընտրած ծխախոտը. Պնախարար
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում մանրամասնորեն անդրադարձավ զինվորականներին ծխախոտ չտրամադրելու հարցին:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ զինվորների համար օրական մեկ տուփ ծխախոտ է հաշվառվել, որն իրենց հաշվարկով չի համապատասխանել կարիքներին, և այդ պատճառով առաջարկում են այդ նույն գումարն ավելացնել նրանց կողմից ստացվող հավելավճարի մեջ:
«Դա կբերի նրան, որ նրանք, ովքեր չեն ծխում, չսկսեն ծխել, իսկ նրանք, ովքեր ծխում են, իրենք կարողանան գնել իրենց նախընտրած ծխախոտը»,- ասաց Սարգսյանը:
«Դրա՞ համար եք մեզ այդպես մանրամասն ներկայացնում»,- նկատեց Կարեն Կարապետյանը: