Լապշինի մայրը տեսակցել է որդուն
Բոլոգեր Ալեքսանդր Լապշինը հանդիպել է մոր հետ, որը Բաքու է ժամանել, հայտնում է Trend –ը։
Լապշինի մայրը՝ Բելլա Լապշինան ժամանել է Բաքու, որտեղ ստորագրել է պայմանագիր նոր փաստաբանի հետ, ով պաշտպանելու է նրա որդուն։ Փաստաբանն արդեն հանդիպել է Լապշինի հետ Բաքվի քննչական մեկուսարանում, հետաքրքրվել նրա պահման պայմաններով ու ինքնազգացողությամբ։ Նոր փաստաբանի օրդերը արդեն ներկայացվել է քննությանը։ Բելլա Լապշինան հանդիպել է որդու հետ Ռուսաստանի ու Բելառուսի դեսպանատների աջակցության շնորհիվ։
Հիշեցնենք, որ Լապշինն Ադրբեջանին է արտահանձնվել փետրվարի 7-ի երեկոյան։