ՀՀԿ քարոզչությունը կլինի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով
Հանրապետական կուսակցությունը կիրականացնի ակտիվ քարոզչական արշավ՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները:
Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
Այս անգամ գործադիր մարմնի նիստը սովորականից երկար տևեց: Ինչպես հետո պարզաբանեց Շարմազանովը՝ քննարկվել են ՀՀԿ քարոզչական նախընտրական փաթեթի հետ կապված հարցեր:
«Կուսակցությունը որոշել է իրականացնել շատ ակտիվ քարոչական արշավ: Կօգտվենք ընդունված բոլոր միջոցներից: քարոզչության հիմքը պետք է լինի ՀՀ անվտանգության ամրապնդումը և տնտեսական առաջընթացի ապահովումը…»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ ծրագիրն ամբողջությամբ կներկայացնեն մարտի 5-ին:
«Ծրագիրն արդեն քննարկվել է, հաստատվել է և կուսակցության նախընտրական քարոզչությունը կլինի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով, քանի որ մեզ համար Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը մնում է անվտանգությունը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
րա խոսքով՝ որպես պատասխանատու քաղաքական ուժ, անվտանգությունը ապահովելը կարևոր արժեք են համարում:
«Մենք պետք է պահպանենք մեր ազգային անվտանգությունը, քանի որ առանց ուժեղ անվտանգության համակարգի դժվար թե կարողանանք խոսել այլ ոլորտներում զարգացումներից»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: