«Հրապարակ». Ծառուկյանն անձամբ է տանելու քարոզարշավը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որտեղի՞ց է սկսելու և ի՞նչ քարոզարշավ է վարելու «Ծառուկյան դաշինքը»՝ հարցրինք մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։ «Քարոզարշավի ժամանակացույցը դեռ մշակման փուլում է: Բոլոր դեպքերում, պարոն Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում, զրուցելու-հասկանալու է ժողովրդի դարդուցավը, զուգահեռաբար գործելու են այլ քարոզչական խմբեր»:
Ինչպե՞ս է դիմագրավելու հակաքարոզչությանը, դաշինքից դուրս մնացած քաղաքական ուժերը կարծես դեմարշի են պատրաստվում։ «Հակաքարոզչությանը մեր վերաբերմունքը, անշուշտ, բացասական է, բացառապես առաջնորդվելու ենք մեր ծրագրերի քարոզչությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրա համարում