COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Քաղաքականություն

Ասե՞լ ճշմարտությունն ընտրությունների մասին, թե՞ չասել․ այս է խնդիրը

Հայաստանն ունենալու է ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ «Մի՞թե»,- հարցրել են նրանք: «Իհարկե»,- պատասխանել է Գալուստ Սահակյանը։ Եվ եթե նա նման հայտարարություն է արել, ապա առնվազն ճշմարտություն է։

Ի դեպ, ով՝ ով, սակայն նա գիտի, թե ինչպես են ընթանում ընտրությունները Հայաստանում, և վերջին 20 տարում գրեթե չեն շեղել․ ընտրություններն «ազատ, արդար և թափանցիկ» են անցնում։

Խեղճ Գալուստ Սահակյան՝ մի բան է խաբել սեփական ժողովրդին, մեկ այլ բան՝ նայել եվրոպացիների աչքերին և ճշմարտությունը չասել։

Կարելի է պատկերացնել, օրինակ, Գալուստ Սահակյանն այդ օրը ձախ ոտքից էր արթնացել է և անկախ իր կամքից՝ որոշել է ազնիվ գտնվել և ճշմարտությունն ասել ԵԽԽՎ պատվիրակությանը, այն է՝ ընտրությունից ընտրություն ընտրակաշառքը բարձրանում է՝ տնտեսական աճից և աշխատավարձից ավելի արագ։

Հայաստանում ընտրությունները հիմնականում կազմակերպում և անցկացնում են թաղային և քրեական հեղինակությունները: Նրանց անմիջական միջամտությամբ և բաժանվում է ընտրակաշառքը: Համայնքներում դա իրականացնում են հատուկ այդ նպատակով նշանակված համայնքապետերը, եթե պետք է՝ մարդկանց «տեղահանում» են սեփական բնակավայրերից՝ գրանցում մեկ այլ վայրում, նրանց միկրոավտոբուսներով տեղափոխում են ընտրատեղամասեր։

Չեն բացառվում նաև նախընտրական «ռազբորկաները» թեկնածուների և նրանց համակիրների միջև՝ զենքով: Գերատեսչություններում հավաքագրում են աշխատակիցների անձնագրերի տվյալները, պահանջում են նաև տանեցիներինը։

Եթե այսքանից հետո ընտրությունները շեղվում են, ապա կա ամենակարող Տիգրան Մուկուչյանը, ով համարվում է Հայաստանի նկարիչների միության գերագույն հանձնակատար, և նրան են պատկանում ընտրակտավի վերջին շտրիխները։

Այսքանը, եթե Գալուստ Սահակյանը ներկայացներ, գուցե նրան ոչ ոք չհավատար էլ, կարող էր հանգիստ կյանքում մեկ անգամ ճշմարտությունն ասել և քանի որ նա հայտնի է իր անհասկանալի լեզվամտածողությամբ, ապա ԵԽԽՎ պատվիրակության անդամները կենթադրեին՝ նա պարզապես կատակ է անում՝ դե մեծ մարդ է, և արդեն տարիքն է նման կատակների։

Սակայն Գալուստ Սահակյանը ճշմարտությունը չի ասել միայն առողջական խնդիրներ եվրոպացիների մոտ չառաջացնելու համար․ չի բացառվում, որ նման անկեղծությունից հետո եվրոպացիները  սրտի կաթված ստանային, իսկ բուժումը կմնար Գալուստ Սահակյանի վրա։ Տեղեկություններ կան, սակայն, որ հաջորդ ընտրություններին նա եվրոպացիներին չի խնայի և անպայման ճշմարտությունը կասի Հայաստանի «ազատ, արդար և թափանցիկ» ընտրությունների մասին, և ինչ լինելու է, թող լինի։

NEWSPRESS.am