Ճանապարհային երթևեկության խախտման տուգանքները ժամանակին չվճարելու տույժերը կվերանան
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 98 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրինագծով առաջարկվում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Այն նախատեսում է ունենալ տուգանքների հաշվարկման և գանձման առավել պարզ ու արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու և դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը: