Հութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»
Հասարակություն

Ռինգ են դուրս գալիս «ուժեղ տղերքը»

Խորհրդարանական ընտրությունները դառնում են ոչ թե քաղաքական ուժերի ընտրապայքար` ԱԺ մտնելու համար, այլ պայքար` հանուն ինքնապահպանման ու վերարտադրման, կամ ինչպես ասում են՝ գործում է ջունգլիների օրենքը, այսինքն՝ կհաղթի նա, ով ավելի ուժեղ է:

Թերևս խորհրդարանական ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած ուժերն այս օրենքը հասկացել են բառացիորեն: Այսինքն՝ ինչ-որ տեղ ու ինչ-որ չափով վարկանիշ ունեցող թեկնածուները պայքարում են՝ ոչ թե օգտագործելով իրենց բարի համբավը (եթե իրոք այն բարի է) որպես ուժ, այլ ուժն են օգտագործում՝ «համբավի» տեր դառնալու համար: Ընդ որում, համբավ՝ աթոռի կամ մանդատի տեսքով:

Ու ստացվում է, որ ով ում հասցնում «շանսատակ» է անում…

Բայց ամենացավալին այն է, որ իրար քեն քշող, իրար «սատկացնող» ու իրար կոկորդ կրծող այդ «լավ տղերքը» վաղն արդեն Ազգային ժողովում մեր ազգի ճակատագիրն են որոշելու:

Մյուս կողմից էլ այլ բան չէր էլ կարելի սպասել, հատկապես ռեյտինգային ցուցակներով առաջադրված թեկնածուներից: Նրանց վիճաբանություններն ու նույնիսկ հնարավոր թշնամանքը միմյանց նկատմամբ՝ կանխատեսված էր, բայց շատ քչերը կհավատային, որ նրանք պատրաստ են իրար «փոր ճղել»՝ մինչև իսկ հասնելով «խմբակային հարձակումների»:

Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արո) և Մուրադ Մուրադյանի մենամարտից ոգևորված՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Բազմասեր Առաքելյանը ևս ռինգ դուրս եկավ՝ մարտադաշտի վերածելով նաև Արագածոտնի մարզը:

Իր անվանը համահունչ գործելաոճով, բազմասեր այս մարդը, մի ժամանակ սիրում էր ԲՀԿ-ն, հետո այնպես սիրեց խորհրդարանն ու իր մանդատը, որ հանուն դրա՝ սիրեց նաև ՀՀԿ-ն ու դարձավ քրեածին արկածների սիրահար: Ու հիմա հանուն այդ «բազմասիրության»՝ նա ծեծուջարդ է նախաձեռնել Արագածոտնում:

Սկզբում ծեծկռտուք եղավ Բազմասեր Առաքելյանի և նույն տարածքում առաջադրված՝ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի աջակիցների միջև։ Հետո նա իր հայրենի Փարպի գյուղում, իր հարազատ «օջախ» հրավիրեց հերթական «զոհին»՝ այս անգամ դաշնակցական համագյուղացուն ու ստորաբար նրան ենթարկեց խմբակային ծեծի: Պատգամավորներն ու նրա կողմնակիցները նաև հարձակվել են տուժածի եղբոր վրա։

Խոսում են, թե «Բազմասերը ծեծի կարոտ է», ու դաշնակցականները պատրաստվում են Բազմասերին «ծեծի կարոտ չթողնել»: Ասում են՝ նրանք վրեժխնդիր են ուզում լինել: Ասում են նաև, որ միջադեպի հետ կապված արդեն իսկ նյութեր են պատրաստվում, բայց փաստը մնում է այն, որ, այսպես կոչված, կասկածյալը անձեռնմխելի է ու, եթե նման բազմասեր ոճով շարունակի՝ առաջիկայում ևս կշարունակի մնալ «անձեռնմխելի» ու անպատիժ:

Արմինե Մկրտումյան