«Փաստ». «Մերոնք չեն թողել, որ տանեն դիակները». Մանվել Գրիգորյան
«Փաստ» թերթը գրում է.
«Նորություն չէ, որ ադրբեջանցի զինվորները մի վատ սովորություն ունեն՝ թողնել սպանված զինակիցներին հենց պատերազմի դաշտում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայկական կողմի վրա դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձի արդյունքում հայկական կողմը գետնին էր փռել հինգ ադրբեջանցու, որոնց մարմինները հետ վերադարձնելու հետ կապված ադրբեջանական կողմը, կարծես, մեծ շահագրգռվածություն չէր դրսևորում: Թեմայի շուրջ «Փաստը» մեկնաբանություն ստացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանից:
«Պատերազմ էր, դրա համար դիակները չեն կարողացել վերցնեն, մերոնք չեն թողել, որ տանեն: Հետո էլ կրակի տակ էին, պետք է պայմանավորվեին նոր վերցնեին»,- ասաց նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում