«Հրապարակ». ՀՀԿ վերջին ԳՄ նիստն ինքնատիպ է անցել. ՀՀԿ ծերակույտը ժամուկես անցկացրել է «մթության քողի ներքո»
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բավականին ինքնատիպ է անցել ՀՀԿ վերջին ԳՄ նիստը:
Կուսակցության նախընտրական` «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը ներկայացնելուց հետո անջատել են ԳՄ նիստերի դահլիճի լույսերը, և մոտ ժամուկես ՀՀԿ ծերակույտն անցկացրել է «մթության քողի ներքո»` մեծ էկրանի վրա դիտելով մոտ տասնյակից ավելի քարոզչական նյութեր` ռոլիկների, երգերի, կլիպների տեսագրությունները` ուրախ-աշխույժ մթնոլորտում «ադաբրայմս» տալով դրանց: