Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Վարչապետը շոումեն է, կոչը՝ շոու. «ԵՄ-Ասիա բիզնես ֆինանս կենտրոն Հոլդինգի» պատասխանը՝ Կարեն Կարապետյանին

EU-Asia Bussiness Finance Center Holding նախագահությունը հայտարարություն է տարածել, որով պատասխանել է ՀՀ վարչապետի՝ սփյուռքահայությանն ուղղված կոչին:

Հոլդինգի նախագահության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Պարոն Վարչապետ, մամուլով տեղեկացանք Ձեր այսպես կոչված սփյուռքահայությանն ուղղված կոչին, որով Ձեր կողմից փորձ է արվում «գրավել» սփյուռքահայությանը ներդրումային կոչերով, շահագրգռել, սիրաշահել սփյուռքի գործարարներին՝ գալու Հայաստան և կատարելու ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:

Սակայն հարկ ենք համարում հիշեցնել Ձեզ, եթե իհարկե արդեն մոռացել եք, որ ընդամենը ամիսներ առաջ՝ 2016թ. աշնանը, EU-Asia Bussiness Finance Center Holding-ի նախաձեռնությամբ Սլովակիայից, գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված, պատվիրակություն էր ժամանել Երևան՝ ՀՀ կառավարության հետ քննարկելու Նաիրիտի վերագործարկման, արտադրանքի ամբողջական վերաթողարկման, նոր շունչ հաղորդելու և միջազգային շուկա մուտք գործելու հետ կապված հարցերը, որոնք կառավարության կողմից աջակցելու և գրավիչ ու բարենպաստ պայմաններ ստեղծելու փոխարեն անտեսվեցին և արվեց հնարավոր ամեն ինչ այդ գլոբալ, ազգանվեր գործարքն իրականություն չդարձնելու համար:

Այդ այցից անմիջապես հետո, Դուք հայտարարեցիք, որ EU-Asia Bussiness Finance Center Holding-ի կողմից ոչ մի ծրագիր չի ներկայացվել կառավարությանը, ներկայացման դեպքում կքննարկենք, չնայած որ ներկայացվել էր հսկայական, նախադեպը չունեցող ընդարձակ ծրագիր: Որից հետո ևս մեկ անգամ Նաիրիտի վերագործարկման այդ ծրագիրը ուղարկվեց ՀՀ կառավարություն:

Եվ հանկարծ շատ անհասկանալի և չափազանց արագացված տեմպերով սկսվեց Նաիրիտի սնանկության գործընթաց, և արդեն նոյեմբեր 28-ին դատարանի վճռով գործարանը ճանաչվեց սնանկ, որով և սկիզբ դրվեց Նաիրիտի «ոչնչացման» ծրագրին: Եվ սա այն դեպքում, երբ նույն ամսվա նոյեմբեր 14-ին հայտարարվել էր մրցույթ (տենդեր), որը բացի ձևական լինելուց՝ ի սկզբանե նախատեսված է եղել ժամանակ շահելու նամար:
Իսկ դատարանի 2017թ. փետրվարի 17-ի որոշումներով սկսվել է Նաիրիտի լուծարման վարույթ և կասեցվել գործունեությունը:

Որից հետո ցանկացած դիմում, գրություն ուղղված ՀՀ կառավարությանը կամ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, Նաիրիտի հետ կապված, վերահասցեագրվել են Նաիրիտի սնանկության գործով կառավարչին կամ դատարան:

Պարոն Վարչապետ, և այս ամենից հետո կարծում եք, դեռ հավա՞տ կա Ձեր խոսքի նկատմամբ: Նաիրիտի հետ կապված այս իրավիճակն անհերքելի ապացույց է, որ ՀՀ կառավարությունը ցանկություն չունի դրական քայլեր կատարելու ի նպաստ ՀՀ տնտեսության վերականգնմանը, հակառակ դեպքում միտումնավոր այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի:

Եվ այս ամենից հետո Վարչապետը հանդես է գալիս կոչով ուղղված սփյուռքահայերին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նախընտրական PR ակցիա, որին այլ կերպ դժվար է գնահատական տալ:

Սա EU-Asia Bussiness Finance Center Holding-ի համար խաբեության թարմ օրինակ է, որը մեզ հիմք է տալիս դիմելու սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հայտարարելու, որ ՀՀ ներկայիս վարչապետը տարածում է ապատեղեկատվություն, ստեղծում է իր մասին երկրի տնտեսության վերականգնման խնդիրներով մտահոգ քաղաքացու իմիջ, սակայն այս ամենն ընդամենը արտաքինից, իրականում պատկերը լրիվ հակառակն է, և այս ամենն ընդամենը լավ կազմակերպված շոու է, իսկ վարչապետը, ինչպես նրան անվանել է նախագահը՝ շոումեն:

Նման քայլերով և կեցվածքով ներկայիս վարչապետը ոչնչով չի տարբերվում իր նախորդից՝ Տիգրան Սարգսյանից, որի ժամանակ սկիզբ դրվեց տնտեսության այս և նմանատիպ այլ ավերիչ ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը:

Մենք ոչ միայն չէնք հավատում վարչապետի «կոչին», այլև խստորեն դատապարտում ենք այն և կոչ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին չհավատալու և չընդառաջելու նման կեղծ կոչերին և հայտարարություններին:

Սա է մեր դիրքորոշումը, մեր տեսակետը, որը կարծում ենք կսթափեցնի ՀՀ կառավարությանը՝ կատարելու խելամիտ և իրական քայլեր, այլ ոչ թե զբաղվելու պարզ մանիպուլյացիաներով: Որն իհարկե ցանկության դեպքում կարող է դրական անդրադառնալ Հայաստանի տնտեսության հետագա վիճակի վրա»: