Բակո Սահակյանն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական և կրում են պարբերական բնույթ՝ կարևորելով դրանց նշանակությունը ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության խորացման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի մի խումբ դիվանագետների պարգևատրել է ԼՂՀ պետական պարգևներով: