Դավիթ Հարությունյանի նոր պաշտոնը. «Ժամանակ»
«Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով արդեն հրաժեշտ է տվել ԱԺ-ին, ծրագրում է հեռանալ նաև Հայաստանում գործադիր աշխատանքից։ Մեզ հասած տեղեկություններով՝ նա հույս ունի նշանակվել Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, որտեղ արդեն տևական ժամանակ պաշտոնավարում է Խոսրով Հարությունյանի փեսան՝ Արմեն Պապիկյանը։
Ստրասբուրգում Դավիթ Հարությունյանը բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյա ընկերներ ունի դեռ 2008 թվականից։ Քննարկվում է նաև նրան ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպանի նշանակելու հնարավորությունը, որտեղ համատեղությամբ դեսպան է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում.