Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու

Կարեն Կարապետյանին մի աչքո՞վ եք նայում

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ

«ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, և շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում»: 

Իհարկե, բանակի հետ կապված ցանկացած խնդիր ցավոտ է ընկալվում, սակայն զգացմունքայնությունը այս պահին մեկ կողմ դնենք, ու պատասխանենք այն հարցին, թե ինոչ՞ւ վարչապետը կամ մեկ այլ սրտացավ պաշտոնյա այս մասին չէր խոսում մինչ այս․ չէ՞ որ այժմ ընտրություններ են և ցանկացած նման խնդիր ունի հետևանաննքեր ( ի դեպ՝ ունի նաև պատճառներ)։

Այստեղ մի քանի մոտեցում կա։

Նախ բենզինի վատորակ լինելու կամ յուրացումների մասին ժամանակ առ ժամանակ հայտարարվում էր․ միայն 2010-2012թթ. hափշտակվել է մոտ 14 մլն դրամի բենզին։ Հաճախ բանակում տեղի ունեցած մահացու միջադեպերի համար, որպես պատճառ նշվում էր բենզինի գողությունը։ Այսինքն` բենզինի յուրացումները կամ գողությունը, ինչպես ՊՆ մատակարարվող այլ ապրանքներ, մեծ հաշվով, պետգնումներն ընդհանրապես, միշտ էլ չարաշահումների համար պարարտ դաշտ են։

Եթե բենզինը վատորակ է, ապա դրա համար նախ պատասխանատու է բենզին մատակարարողը․ այս շուկան Հայաստանում գերիշող դիրք ունեցող ընկերություններով է պայմանավորված, իսկ բուն ապրիլյան պատերազմի խնդիրը շեշտելով` վարչապետը խաղացել է հանրության զգացմունքայնության վրա։

Ակնհայտ է, որ հատկապես ապրիլյան պատերազմի հետ կապված յուրաքանչյուր արտահայտություն դիպչում է ժողովրդի բաց վերքին, որը դեռ չի սպիացել։ Կարելի՞ է խաղալ այսպես ընտրություններում կամօգտագործել վերքը` քաղաքականության համար։

Իհարկե’, ընտրություններում իշխանությունները կարծես թե զգուշանում են Օհանյան-Օսկանյան-Րաֆֆի դաշինքից, ենթադրվում է «Օհանյան-Օսկանյան»-ից ավելին։

Նշենք, որ Օսկանյանի որդուն ձերբակալեցին և մամուլը գրում էր, որ «սարքած» գործ է, իսկ օրերս էլ վարչապետի մակարդակով Սեյրան Օհանյանին փորձում են «շարքից հանել»։

Իզուր չէ, որ Սեյրան Օհանյանը սպառնացել է ՊՆ բենզինի գործով անուններ տալ. հաստատ գահավիժելուց նա միայնակ չի լինելու: Բենզինի անորակության, գողությունների մեջ եթե փորձեն մեղադրել մեկ հոգու, ապա ակնհայտ է, որ պատվեր է։ Ի դեպ, Օհանյանը հայտարարել է, որ Բարսեղ Բեգլարյանը խոշոր նավթամթերք ներկրողն է և ինքը կապ չունի նավթամթերքի որակի հետ։

Նկատենք, որ ՊՆ-ն բենզինի որակը ստուգող կառույց չունի, և բենզինը որակը ստուգվում է սահմանից՝ ներկրումներից մինչև ՊՆ: Ու հարց է ծագում՝ վարչապետն ինչո՞ւ չի ցանկանում բենզինի որակի համար հենց Ֆլեշին մեղադրել, ով պատասխանատու է որակի համար։ Չէ որ այս ընկերությունը գերիշխող դիրք ունի շուկայում և մշտապես գտնվում է ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում։

Ուշագրավ է՝ նախկին նախարար Սեյրան Օհանյանի շնորհազարկման փաստը, որն այդպես էլ հանրությանը հայտնի չդարձավ: Մեկ օրում նա զրկվեց իշխանությունների բարեհաճությունից, որը խոսում է շատ լուրջ քաղաքական պատճառի մասին, որը դեռևս հայտնի չէ, սակայն, ինչպես գիտենք, նման գաղտնքինները երկար կյանք չունեն… Ինչևէ։

Հետաքրքիր է՝ արդյո՞ք սեփական կամքով է Կարեն Կարապետյանը նման հայտարարություն արել, թե որպես երդվյալ ՀՀԿ-ական: Աա կարևոր է նրա հետագա վարքագծի համար, որը դարձյալ վաղ, թե ուշ կիմացվի։

Այս քաղաքական կռվշտոցի մեջ մնում է դարձյալ բանակի խնդիրը, որտեղ թե՛ սննդամթերքը, թե՛ նավթամթերքը, թե՛ հանդերձանքը հանրության ուշադրության կենտրոնում են։ Իսկապես ճիշտ է, երբ խոսվում է բանակի խնդիրների մասին, կոչ են անում զգուշություն ցուցաբերել՝ բանակն իր խնդիրներով պետք է վեր դասվի, սակայն, եթե քաղաքական նպատակներով այն օգտագործվում է…

Այստեղ Կարեն Կարապետյանը երկու հարց է լուծում․ նախ Բարսեղ Բեգլարյանին է զգուշացում տրվում, որ ցանկացած պահի այս ամենը նրա դեմ շուռ կգա․ չէ՞ որ նա ունենալով նախկին վարչապետ Տիգարն Սարգսյանի ջերմ ընկերությունը՝ միջամտում էր պաշտնների նշանակմանը: Ապա  նաև Սեյրան Օհանյանին՝ խելոք մնա։

Կարճ ասած, Կարեն Կարապետյանն իր կամքն է թելադրում։