«Հաց բերող» Արթուրի վիճակը վատացել է. Սպասում ենք խափանման միջոցը փոխելու միջնորդության պատասխանին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Էդմոն Մարուքյանի հետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ են այցելել:
«Հաց բերող Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակը ավելի է վատացել։
ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել Հաց բերողին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց նա կտրականապես հրաժարվել է։ Շարունակում է հրաժարվել որևէ բուժօգնությունից։
Սպասում ենք Հաց բերողի խափանման միջոցը փոխելու մեր պատգամավորական միջնորդությանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանին»։